Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է 2019 -2020 ուս. տարվա ընդունելություն

Jemaran121 880x634 - Գևորգյան հոգևոր ճեմարանը հայտարարում է  2019 -2020 ուս. տարվա ընդունելություն

Հայաստանում գործող հնագույն ԲՈւՀ-ը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը (Աստվածաբանական համալսարան) հայտարարում է 2019 -2020 ուս. տարվա ընդունելություն:

Գևորգյան հոգևոր ճեմարան կարող են ընդունվել ՀՀ և այլ երկրների մինչև 25 տարեկան արական սեռի այն քաղաքացիները, որոնք ունեն միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթություն, զավակ են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ցանկություն ունեն ուսանելու այն հաստատությունում, ուր կրթվել են Կոմիտաս վարդապետը, Հրաչյա Աճառյանը, Լևոն Շանթը, Մակար Եկմալյանը, Ակսել Բակունցը, Դերենիկ Դեմիրճյանը և մեր ազգի այլ մեծեր:

Դիմել կարող են նաև Հայաստանի զինված ուժերում ծառայությունն ավարտած, զորացրված քաղաքացիները:

Ընդունվելու համար դիմորդները պետք է քննություններ հանձնեն հետևյալ առարկաներից.

1. Հայոց լեզու (գրավոր),
2. Հայ գրականություն (բանավոր),
3. Հայոց պատմություն (բանավոր),
4. Երաժշտություն (երգեցողություն, լսողություն, ռիթմի զգացողություն),
5. Օտար լեզու (անգլերեն` ստուգարք):

Անհրաժեշտ փաստաթղթերն են՝

— դիմում ճեմարանի տեսուչի անունով (լրացվում է տեղում)
— ինքնակենսագրություն,
— միջնակարգ կամ ավելի բարձր կրթության վերաբերյալ փաստաթուղթ (ատեստատ կամ դիպլոմ),
— բնութագիր դպրոցի տնօրինությունից,
— բժշկական վավերացման տեղեկանք,
— անձնագրի պատճեն,
— երկու լուսանկար` 3×4 չափսի,
-զինվորական դրության վերաբերյալ փաստաթուղթ (կցագրման վկայական կամ զին. գրքույկ):

Դիմումներն ընդուհվում են մինչև օգոստոսի 16ը`երկուշաբթիից շաբաթ, ժամը 9:00-ից 17:00-ն, շաբաթ օրը` մինչև 14:00-ն:

Հասցեն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Գևորգյան հոգևոր ճեմարան, հեռախոս` 010 517 180, էլ. հասցե` gevorgianseminary@gmail.com, ֆեյսբուքյան էջ: https://www.facebook.com/gevorgianseminary/: