Մեծ սպասումներ և հույսեր ունեինք, որ անցնող օրերին Մոսկվայի Հայ Եկեղեցու տարածքում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված կեղծիքն ու սուտը ճնշվելու են և մեր ժողովրդի ազգային արթնության վերելքի ալիքի վրա փնտրվելու է ճշմարտությունն ու իրականությունը: Սակայն խաբկանքն ու սուտը ցավալիորեն առավել նախընտրելի ու տարածվող են դառնում: Մեր Տիրոջ պատգամի համաձայն եկե՛ք ճանաչենք ճշմարտությունը և այն մեզ ազատ կդարձնի, ազատ` կեղծիքից, սուտ վկայություններից և մեր կյանքն ալեկոծող ու ավերող ուժերից: Ամեն
ՄԱՐԿՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ