Ես տառապում եմ իմ զավակների ու թոռների երջանկության համար (առակ)

Tarapanq 880x660 - Ես տառապում եմ իմ զավակների ու թոռների երջանկության համար (առակ)

Մի իմաստուն գնում էր ճանապարհով, հիանում էր աշխարհի գեղեցկություններով ու ուրախանում կյանքով։ Հանկարծ նա անտանելի ծանր բեռան տակ կռացած մի դժբախտ մարդու տեսավ։
– Դու ինչու՞ ես այդպիսի տառապանքների դատապարտում քեզ,– հարցրեց իմաստունը։
– Ես տառապում եմ իմ զավակների ու թոռների երջանկության համար,– պատասխանեց մարդը։– Իմ պապի հայրն ամբողջ կյանքում տառապել է պապիս երջանկության համար, պապս տառապել է իմ հոր երջանկության համար, հայրս տառապել է իմ երջանկության համար, և ես էլ իմ ամբողջ կյանքում տառապելու եմ, միայն թե իմ երեխաներն ու թոռները երջանիկ լինեն։
– Իսկ ձեր գերդաստանում գոնե մեկ հոգի երջանիկ եղե՞լ է,– հարցրեց իմաստունը։
– Ոչ, բայց իմ երեխաներն ու թոռներն անպայման երջանիկ կլինեն,– պատասխանեց դժբախտ մարդը։
– Անգրագետը չի կարող կարդալ սովորեցնել, իսկ խլուրդը չի կարող արծիվ դաստիարակել,– ասաց իմաստունը։– Սովորիր նախ ինքդ երջանիկ լինել, այդ ժամանակ կհասկանաս նաև, թե երեխաներիդ ու թոռներիդ ինչպես երջանիկ դարձնես։

Գրառում՝ Սուրեն սրկ. Գևորգյան