Երկու հրեշտակների առաքելությունը (առակ)

 Դրախտում երկու հրեշտակ կար: Առաջինը, միշտ ամպերի վրա նստած, հանգստանում էր, իսկ մյուսը թռչում էր ներքևից դեպի Աստծո մոտ: Հանգիստ վայելող հրեշտակը որոշեց հարցնել մյուսին.

-Ինչու՞ ես դու այստեղ-այնտեղ թռչում:

-Ես ուղերձներ եմ տանում Աստծուն, որոնք սկսվում են «Աստված օգնիր»-ով: Իսկ ինչու՞ ես դու միշտ հանգստանում:

-Ես էլ պետք է ուղերձներ տանեմ Աստծուն, որոնք սկսվում են «Շնորհակալ եմ Քեզ, Աստված»-ով:

Ռուսերենից թարգմանեց Հովհաննես սարկավագ Ասատրյանը