Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է 6-10-ը տարեկան աշակերտների ընդունելություն 2021-2022 ուսումնական տարվա համար:
Ընդունելությունը կատարվում է հետևյալ քայլերով.
1. ընդունելության ձևի լրացում,
2. ընդունելության փաստաթղթերի ներկայացում,
3. փաստաթղթերի ստուգում,
4. գրավոր թեստ` հիմնական գիտելիքների և հոգեբանության վերաբերյալ,
5. հարցազրույց:
Ուսման, կեցության և ուղևորության ծախսերը հոգում է Հայոց Մարդասիրական ճեմարանը:
Ընդունելության համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.
– Անձնագիր (առնվազն 3 տարվա վավերականությամբ),
– Ծնողների/խնամակալի կողմից լիազորագիր Հայոց Մարդասիրական ճեմարանում սովորելու համար (նոտարի կողմից հաստատված և անգլերեն թարգմանությամբ),
– Մկրտության վկայական,
– Առաջադիմության թերթիկ և տեղեկանք նախորդ դպրոցից,
– Բժշկական տեղեկանք առողջության վերաբերյալ,
– Լուսանկար 4 հատ, (անձնագրային չափի), նաև էլեկտրոնային տարբերակով (սկավառակի վրա),
– Միջնորդագիր հոգևոր հովվի կողմից,
– Սոցիալական տեղեկատվության մասին զեկույց ծնողների կողմից:
Ինչպես ներկա, այնպես էլ նոր ընդունված աշակերտների ուսուցումը, համավարակի ստեղծած անկանխատեսելի խնդիրներով և վտանգներով պայմանավորված, նախատեսվում է շարունակել հեռավար եղանակով, մինչև աշակերտների Հնդկաստան մեկնելը: Հեռավար ուսուցումը կազմակերպվում է Zoom ծրագրով: Նոր ընդունված աշակերտների ծնողներն իրենց երեխաներին պետք է ապահովեն համապատասխան սարքավորումներով (սմարթ հեռախոս կամ համակարգիչ և համապատասխան արագությամբ ինտերնետ): Կրթությունը համապատասխանեցված է Հնդկաստանի Կրթության նախարարության, Դելլի կրթական համակարգին, որն անգլերեն լեզվով է:
Դիմումները ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն 2021 թ. մայիսի 3-ից մինչև հունիսի 14-ը, ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը` 10:00-17:00, հասցե` ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք,
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ-ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ:
Տեղեկությունների համար
1. զանգահարել` (010) 517 283 հեռախոսահամարով,
2. գրել՝ mayratorqdk@gmail.com էլհասցեին:
Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել http://www.armeniancollege.edu.in կայքէջը և facebook.com ֆեյսբուքյան էջը: