Դուք կրում եք հավիտենական պատասխանատվության Հայաստանի, հայ ժողովրդի այսօրվա և վաղվա համար. ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դոցենտ

 Հարգարժա´ն պարոնայք պետական այեր,
Դուք կրում եք հավիտենական պատասխանատվության Հայաստանի, հայ ժողովրդի այսօրվա և վաղվա համար:
Եթե ուզում եք, որ հայ մանուկները դառնան աղանդավորական և վաղը թշնամու հարձակման ժամանակ հրաժարվեն հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնելուց, ապա հանեք «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցից:
Եթե ուզում եք, որ հայերը, հայրենի հավատից խոտորվելով, վաղն ուծանան, պավլիկյանների նման բուլղարանան, թոնդրակեցիների պես ասորանան, արևորդիների օրինակով քրդանան, ապա հանեք «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցից:

Մի՞թե պարզ չէ, թե ինչո՞ւ է այդ առարկան մտցվել դպրոց:
Խորին հարգանոք`
Աշոտ Մանուչարյան`
ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դոցենտ

Աղբյուր` iravunk.com