Դրամի փոխարեն Աստծուն ունենք մեր կյանքում (առակ)

 Հարուստ հայրիկը մի օր վերցնում իր որդուն ու տանում գյուղ ցույց տալու համար այնտեղի կյանքը:

 Նա ուզում էր իր որդուն ցույց տալ, թե ինչպիսին կարող է լինել աղքատ մարդկանցից մեկը:

 Նրանք միասին բավական ժամանակ են անցկացնում մի աղքատ ընտանիքի հետ:
Տուն գալու ճանապարհին հայրը հարցնում է որդուն.

 — Դու տեսա՞ր, թե նրանք ինչքան աղքատ էին: Ի՞նչ սովորեցիր նրանցից:
Որդին պատասխանում է.
-Մենք ունենք մեկ, իսկ նրանք չորս շուն, մենք լողավազան ունենք, նրանք՝ գետեր, մենք գիշերը համակարգիչ (ինտերնետ) ունենք, նրանք՝ աստղեր, մենք ուտելիք ենք գնում, նրանք իրենց ձեռքով են աճեցնում, մենք պատեր ունենք մեզ պաշտպանելու համար, նրանք՝ ընկերներ, մենք հանրագիտարան ունենք, նրանք Աստծու դասընթացներ,  ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՀԱՅՐԻԿ, ՈՐ ՑՈՒՅՑ ՏՎԵՑԻՐ, ԹԵ ՄԵՆՔ ԻՆՉՔԱՆ ԱՂՔԱՏ ԵՆՔ:

Սա այն մասին չի, որ ԴՐԱՄԸ ՄԵԶ ՀԱՐՈՒՍՏ ԿԴԱՐՁՆԻ, ԱՅԼ ՊԱՐԶ ՁԵՎՈՎ ԱՍԱԾ ՆՐԱ ՄԱՍԻՆ,ՈՐ ԱՍՏԾՈՒՆ ՈՒՆԵՆԱՆՔ ՄԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ:

Գրառում՝ Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան