Դեկտեմբերի 20 Դշ. ԱՁ. Պահք

Astvacashunch yntercumner11 880x660 - Դեկտեմբերի 20 Դշ. ԱՁ. Պահք

Եբրայեցիներ 2.1-10։ ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 17.11-19։

Եբրայեցիներ

2 Ահա թէ ինչու մենք պէտք է աւելի եւս ուշադիր լինենք ասուած խօսքերին, որպէսզի երբեք դրանցից չտարուենք դէպի կորուստ, 2որովհետեւ, եթէ այն խօսքը, որ հրեշտակների միջոցով ասուեց, հաստատուն մնաց, եւ ամէն յանցանք ու անհնազանդութիւն արդար պատիժ ստացան, 3մենք ինչպէ՞ս պիտի ազատուենք, եթէ անհոգ գտնուենք այնպիսի փրկութեան հանդէպ, որ նախ հռչակուեց Տիրոջ կողմից եւ ապա հաստատուեց մեզ համար նրանց միջոցով, որ լսել էին այն. 4Աստուած էլ այն վկայեց նշաններով, զօրաւոր գործերով, ամէն տեսակ զօրութիւններով եւ Սուրբ Հոգու շնորհներով, որոնք տրուեցին իր կամքի համաձայն։ 5Քանզի հրեշտակներին չէ, որ հնազանդեցրեց գալիք աշխարհը, որի մասին մենք խօսում ենք։ 6Մէկը վկայում է մի տեղ եւ ասում է. 7Արդ, ամէն ինչ հնազանդեցնելով՝ նրան չհնազանդող ոչինչ չթողեց. սակայն այժմ դեռ ամէն ինչ նրան հնազանդուած չենք տեսնում։ 8Բայց տեսնում ենք փառքով եւ պատուով պսակուած Յիսուսին, որ մի փոքր հրեշտակներից աւելի ցածր էր դասուել մահուան չարչարանքները յանձն առնելու պատճառով, որպէսզի Աստծու շնորհով բոլորի համար մահը ճաշակի. 9որովհետեւ վայել էր, որ Աստուած (նրա համար եւ նրանով է ամէն բան) կատարեալ դարձնի Յիսուսին չարչարանքների միջոցով, որպէսզի բազում որդիներ մասնակցեն նրա փառքին, քանի որ Յիսուս է նրանց դէպի փրկութիւն առաջնորդողը։ 10Քանզի նա, որ սրբացնում է, եւ նրանք, որ սրբացւում են, բոլորն էլ մէկի՛ց են. ահա թէ ինչու ամօթ չի համարում եղբայրներ անուանել նրանց եւ ասել.

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ

11Նոյնպէս եւ դուք, երբ կատարէք այն բոլորը, որ ձեզ հրամայուած է, ասացէք, թէ՝ «Անպիտան ծառաներ ենք. ինչ որ պարտաւոր էինք անել, ա՛յն արեցինք»։ 12Եւ մինչ նա դէպի Երուսաղէմ էր գնում, անցնում էր Սամարիայի եւ Գալիլիայի միջով։ 13Եւ երբ մի գիւղ էր մտնում, նրան հանդիպեցին տասը բորոտներ, որոնք հեռու կանգնեցին, 14բարձրացրին իրենց ձայնը եւ ասացին. «Յիսո՛ւս վարդապետ, ողորմի՛ր մեզ»։ 15Եւ երբ նրանց տեսաւ, ասաց նրանց. «Գնացէ՛ք դուք ձեզ քահանաներին ցոյց տուէք»։ Երբ գնում էին, նոյն ժամին մաքրուեցին։ 16Նրանցից մէկը, երբ տեսաւ, թէ բժշկուեց, վերադարձաւ եւ բարձր ձայնով փառաւորում էր Աստծուն. 17երեսի վրայ ընկաւ Յիսուսի ոտքերի առաջ եւ շնորհակալութիւն էր յայտնում նրան. եւ ինքը սամարացի էր։ 18Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Սրանք տասն էլ չմաքրուեցի՞ն. իսկ արդ, իննը ո՞ւր են, 19որ չվերադարձան՝ փառք տալու համար Աստծուն, բացի միայն այս օտարազգի մարդուց»։