Դեկտեմբերի 2-ին Աստվածամուխ Ս. Գեղարդը կդրվի Մայր Տաճարում

Geghard uxti or 880x517 - Դեկտեմբերի 2-ին Աստվածամուխ Ս. Գեղարդը կդրվի Մայր Տաճարում

 2015 թվականին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակով Հայոց Եկեղեցու հիմնադիրներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր: Այս տարի առաքյալների տոնին` դեկտեմբերի 2-ին, Ս. Գեղարդը կբերվի Մայր Տաճար և կմնա մինչև երեկո:

 Սիրով հրավիրում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին մասնակցելու Հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնի առիթով մատուցվող սուրբ և անմահ Պատարագին և ստանալու հրաշագործ Ս. Գեղարդից բաշխվող օրհնությունը:

 Ս. Պատարագի սկիզբը` ժամը 10:30-ին: