Դատավորների մասին (բարոյախրատական պատում)

datavorneri masin - Դատավորների մասին (բարոյախրատական պատում)

  Մի դատավոր, մի օր երեկոյան իր տան պատուհանի մոտ նստած, նայում էր խոզարածներին, որ խոզերին տանում էին և ստիպում նրանց տուն մտնել: Իսկ երբ ներս մտնել չկամեցան, նրա ընկերն ասաց.

 – Եթե կամենում ես, որ խոզերն արագ խոզանոց մտնեն, կանչի՛ր նրանց. «Խոզե՛ր, խոզե՛ր, այնքան արա՛գ մտեք ձեր խոզանոցը, ինչպես, օրինակ, դատավորներն են դժոխք մտնում»: Երբ խոզարածն այս ասաց, խոզերն անմիջապես, առանց հապաղելու սկսեցին մտնել իրենց բնակության վայրը: Այս որ դատավորը տեսավ, մեծ երկյուղով արդարությունն ըմբռնելով` դատական իշխանությունը թողեց և իր որդիների հետ իսկույն դեպի վանք շտապեց, որտեղ խստակրոն վարքով, աղոթքով և արտասուքով էր ապրում և այնքան անողորմ էր իր մարմնի հանդեպ, որ մինչև իսկ բազում վանքերի հայր դառնալով` բոկոտն էր շրջում ամենուր, որտեղ կրոնավորներ էին ապրում:

ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ. ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ. Ս. ԷՋՄԻԱԾԻՆ – 2007