Բուժման նպատակով մայոր Սարգիս Ստեփանյանն իր ընտանիքի հետ ժամանել է Կալկաթա

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությամբ և կարգադրությամբ, սույն թվականի հունվարի 16-ին, բուժման նպատակով Հայոց Բանակի սպա մայոր Սարգիս Ստեփանյանն իր ընտանիքի հետ միասին ժամանեց Կալկաթա:
Մայոր Ստեփանյանը, մինչև բուժման (պրոթեզավորում) գործընթացի ավարտը, կբնակվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանում՝ շրջապատված լիարժեք ուշադրությամբ ու հոգատարությամբ, իսկ նրա երկու զավակներն այդ ընթացքում կսովորեն Մարդասիրական ճեմարանում:
Բուժման հետ կապված անհրաժեշտ ծախսերն ամբողջությամբ հոգում է Կալկաթայի Սուրբ Նազարեթ հայոց եկեղեցու հիմնադրամը:

Աղբյուր՝ Armenian College and Philanthropic Academy