Լուսաբացին մի գյուղացի` կանգնած իր տան կտուրի ամենաբարձ ու վտանգավոր մասի վրա, բարձրաձայն օգնություն է կանչում: Բայց անպատասխան է մնում: Նեղսրտած ասում է.

-Տեր Աստված, օգնիր ինձ, արդեն չգիտեմ, թե ինչպես անել…: Ամենուր փնտրեցի տան բանալին, բայց չգտա, և այժմ բանտարկվել եմ հենց իմ տան մեջ ու չեմ կարողանում դուրս գալ:
Այդ կողմերով նախախնամող հրեշտակն անցնելով նկատում է, որ գյուղացին կանգնած է կտուրի վտանգավոր վայրում, գալիս է ու ասում է.

-Ով մարդ, գրպանիդ մեջ լավ նայիր, և այս վտանգավոր վայրից իջիր: Բանալին գրպանումդ է, իսկ դու ուզում ես, որ Աստված երկնքից իջնի ու քո տան բանալին գրպանիցդ հանի ու քեզ տա:

 Կյանքում կան իրողություններ, երբ մարդիկ անհարկի կերպով Աստծուց նույնիսկ պահանջում են իրենց փոխարեն կատարել այնպիսի բաներ, որոնք ունակ են հաղթահարելու, եթե մի փոքր զգոն, ուշադիր ու խորագետ լինեն : Սակայն ասում են, թե ինչու է Աստված լռում…, իսկ մյուս կողմից իրենք իրենց տանում են փորձության և վտանգի եզրին…

Հեղինակ` Հովհաննես սարկավագ Մանուկյան