Բանակի տոնի օրը Ամենայն հայոց հայրապետը «Եռաբլուրում» աղոթեց քաջորդիների հոգիների հանգստության համար (տեսանյութ)

 Հունվարի 28-ի առավոտյան Գարեգին Բ Ամենայն hայոց հայրապետը, հոգևորականների ուղեկցությամբ, այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն, խոնարհվեց հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:

 ՀՀ բանակի օրվա կապակցությամբ Վեահափառ հայրապետը շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է. «Այս տարի Բանակի տոնը դիմավորում ենք պատերազմի ողբերգական հետևանքների ցավը մեր հոգում։ Ստեղծված նոր մարտահրավերներին ընդառաջ, հավատում ենք, աշխարհասփյուռ ազգս հայոց առ Աստված ապավինությամբ և մեր անցյալի հաղթանակների ոգով պիտի կերտի նոր հաջողություններ ու ձեռքբերումներ, վերականգնի բարօր ու շեն կյանքը Արցախում և Հայաստանում՝ նաև ի պանծացումն հանուն հայրենյաց զոհված մեր զավակների խնկելի հիշատակի»: