Բամբասողների մասին (բարոյախրատական պատում)

 Մի կրոնավոր կար` զգեստով, ոչ թե վարքով, անունով, ոչ թե արդյունավորությամբ, մեծապես սովոր բոլոր տեսակի բամբասանքների: Երբ մահանալու ժամանակը մոտեցավ, նրան խրատում էր, որ խոստովանվի և մեծ փութաջանություն դրսևորի իր հոգու փրկության համար: Նա էլ պատասխանեց.
– Չեմ անի դա:
– Ինչո՞ւ,– հարցրին նրան:
Ասաց.
– Չեմ կարող: Եվ երբ պես–պես խոսքերով նրան հորդորում էին, որ վերջին շնչում ամբողջ ճիգուջանքով և կատարյալ հույսով Աստծո ողորմությանը դիմի և Փրկչի մարդասիրությունը խնդրի, նա էլ, հանելով լեզուն, մատով հարվածեց լեզվին` ասելով.
– Ամենաչար այս լեզուն ինձ դատապարտեց:
Եվ երբ այս բանն ասաց, լեզուն այնքան մեծացավ, որ այլևս բերանում չէր կարողանում տեղավորել: Եվ այսպիսի մահվամբ մեռնելով` բոլոր բամբասողներին կորստյան օրինակ ցույց տվեց:

ՀԱՅԵԼԻ ՎԱՐՈՒՑ. ԲԱՐՈՅԱԽՐԱՏԱԿԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐ. Ս. ԷՋՄԻԱԾԻՆ – 2007