Այսօր ցնծան երկնայինքն. Սուրբ Աստվածածնի ծննդյան շարական.mp3

logo.mp3 - Այսօր ցնծան երկնայինքն. Սուրբ Աստվածածնի ծննդյան շարական.mp3
[audio autoplay="true" mp3="http://ter-hambardzum.net/wp-content/uploads/2014/12/Aysor-cnca_ter-hambardzum.net_.mp3"][/audio] բեռնել.download Link 1 (3.02 Mb) բեռնել.download Link 2 (3.02 Mb)   Այսօր ցնծան երկնայինքն եւ պար առեալ ի բարձունս. երգեն զերգս հոգեւորս յաւուր ծննդեան Սրբուհւոյն: Այսօր վերինն Սիովն գոչեն զերգս սրովբէիցն զԵրեքսրբեանն ասելով յաւուր ծննդեան Սրբուհւոյն: Այսօր աստեղք եւ լուսին ընդ արեւու հրճուելով գովեն զլոյսն ի Հօրէ յաւուր ծննդեան Լուսոյ Մօրն: Այսօր ծերքն օրինականք մանկամբք նորոյ սիովնի երիտասարդք եւ կուսանք խնդան ծննդեան Տիրուհւոյն: Այսօր գունդք առաքելոցն եւ պարք նախատեսացն յաւուր ծննդեան Մօր Բանին երգեն զփառս ի բարձունս  

Կատարում է Գեղարդավանքի Երգչախումբը: Սբ. Աստվածածնի Ծննդյան Տեր հերկնից շարականն է: Սուրբ Աստվածածնի յոթ տոներից չորսն անշարժ են` միշտ նուըն օրն են տոնվում: 1.Ավետում-ապրիլի 7 2.Ծնունդ Սբ. Աստվածածնի-սեպտեմբերի 8 3.Սբ. Կույսի ընծայումը տաճարին-նոյեմբերի 21 4.Սբ. Կույսի հղացումը Աննայից և Հովակիմից-դեկտեմբերի 9 Մյուս երեք տոներն են` Վերափոխում, Գոտու գյուտի և Տուփի գյուտի տոներ: