Արյունակիցների և մերձավորների ամուսնության մասին

harsanekan mataniner - Արյունակիցների և մերձավորների ամուսնության մասին

Մեր Եկեղեցու Կանոնագրքում գրված է. «ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է ԱՐՅՈՒՆԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐՆԵՐԻ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՊԵՍԶԻ ՖԻԶԻԿԱՊԵՍ ԵՎ ՀՈԳԵՊԵՍ ԱՌՈՂՋ ՍԵՐՈՒՆԴ ՈՒՆԵՆԱՆՔ»:

ՀԱՐՑ

— ՄԵՐ ԿՐՈՆԱԿԱՆ ՈՒ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ Ի՞ՆՉ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ՈՒՆԻ ԵՎ ԻՆՉՈ՞Ւ:

 Այսպիսի հարց շատ անգամներ են տրվել մեզ մեր քահանայության շրջանում և վստահ եմ ոչ միայն մեզ, այլ նաև բոլոր հոգևորականներին, թե այս պարագային մեր Եկեղեցու դիրքորոշումը ի՞նչ է, ո՞ր սահմանն է բարեկամների հեռավորության, որ պիտի պահպանվի և ինչո՞ւ:

ՊԱՏԱՍԽԱՆ.

Ամուսնությունը, որը կոչվում է նաև Պսակ (քանի որ նախկին ժամանակներում պսակվողների գլխին արարողության ընթացքում պսակ կամ թագ էին դնում, ինչ որ Հույն եկեղեցում, նույնությամբ մնացել է և Հայ Եկեղեցում նարոտ է դրվում« երբեմն էլ որոշ տեղերում հիմա պսակ էլ է դրվում) Եկեղեցու յոթը Խորհուրդներից մեկն է համարվում և ամուսնության համար եկեղեցական որոշ օրենքներ ու կանոններ գոյություն ունեն:

Որո՞նք են դրանք:

ա. ԿՐՈՆԱԿԱՆ ԵՎ ԴԱՎԱՆԱԿԱՆ ՆՈՒՅՆՈՒԹՅՈՒՆ, այսինքն՝ երկուսն էլ հայ քրիստոնյա պիտի լինեն, մկրտված Հայ եկեղեցու օրենքների համաձայն.
բ. ՆՈՒՅՆ ԱԶԳԻ ԵՎ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏԿԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ (դժբախտաբար երբեմն լինում են ամուսնություններ օտարների հետ, որն անխուսափելի է: Անշուշտ նախընտրելի է, որ երկուսն էլ Հայ Եկեղեցու զավակներ լինեն):
գ. ՄԱՐՄՆԱԿԱՆ ԱՌՈՂՋ ԿԱԶՄ.
դ. ՉԱՓԱՀԱՍՈՒԹՅՈՒՆ.
ե. ՓՈԽԱԴԱՐՁ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ.
զ. ԱԶԱՏ ԿԱՄՔ, ՍԵՐ ԵՎ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆ.

ԿԱՆՈՆԱԿԱՆ ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԱՐԵՆԱԿՑԱԿԱՆ (ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ) ՈՐՈՇ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ•:
Հարցը գլխավորապես վերաբերվում է այս վերջինին: «Ի՞ՆՉ Է ԿԱՆՈՆԱԿԱՆ ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ»: Հայ Եկեղեցու օրենքի և կանոնի համաձայն, մերձավոր բարեկամները չեն կարող իրար հետ ամուսնանալ: Այդ մոտիկությունը չափվում է պորտով: Վերջին սահմանը ըստ մեր Եկեղեցական օրենքի՝ հինգ պորտ է: Իրարից այսքան հեռավորություն ունեցող բարեկամները միայն կարող են իրար հետ ամուսնանալ:
Կողքից մեկը կարող է հարց տալ, թե՝ «ԻՆՉՈ՞Ւ Է ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ ՀԻՆԳ ՊՈՐՏԻՑ ԱՅՍ ԿՈՂՄ»: Մեր Եկեղեցու Կանոնագրքում գրված է. «ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆ ԱՐԳԵԼՈՒՄ Է ԱՐՅՈՒՆԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐՆԵՐԻ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐՊԵՍԶԻ ՖԻԶԻԿԱՊԵՍ ԵՎ ՀՈԳԵՊԵՍ ԱՌՈՂՋ ՍԵՐՈՒՆԴ ՈՒՆԵՆԱՆՔ»:
Ինչպես գիտեք ոչ քրիստոնյա շատ ազգերի մոտ ամուսնությունը լինում է նաև քույր ու եղբոր միջև, որ իհարկե ըստ մեր Եկեղեցու ճիշտ չէ, քանի որ նույն արյունով և շատ մոտ ամուսնություններից ծնված երեխաները երբեք էլ առողջ չեն լինում և մտային և հոգեկան և ֆիզիկական իմաստով; Սա իմ գյուտը չի, այլ բժիշկների եզրակացությունը:
ՈՒՐԵՄՆ ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԻ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ՀԻՆԳ ՊՈՐՏԻ ԴՐՈՒԹՅՈՒՆՆ Է ՍԱՀՄԱՆԵԼ, ՄԻ ՆԿԱՏԱՌՈՒՄՈՎ, ՈՐ ՀՈԳԵՊԵՍ ԵՎ ՖԻԶԻԿԱՊԵՍ ԱՌՈՂՋ ՍԵՐՈՒՆԴ ՈՒՆԵՆԱՆՔ:
Գրառում՝ Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան