Արևն ու քամին (առակ)

Arev qami - Արևն ու քամին (առակ)

 Մի անգամ արևն և քամին վիճեցին, թե ով է ավելի ուժեղ, և քամին ասաց.

 -Ես կապացուցեմ, որ ավելի ուժեղ եմ: Տեսնո՞ւմ ես այն թիկնոցով ծերուկին: Կարող եմ վիճել, որ ես ավելի շուտ կստիպեմ նրան հանել թիկնոցը, քան դու:

  Այսպիսով՝ արևը անցավ ամպի հետևը, իսկ քամին սկսեց փչել այնքան, մինչև որ փոթորկի վերածվեց, բայց որքան ուժեղ էր փչում, այնքան ավելի պինդ էր ծերուկը փաթաթվում իր թիկնոցի մեջ:

 Ի վերջո քամին հանդարտվեց, իսկ հետո բոլորովին դադարեց: Այն ժամանակ արևը դուրս եկավ ամպի հետևից և բարեհոգաբար ժպտաց ծերուկին: Զգալով արևի շողերի ջերմությունը՝ մարդը ուրախացավ, և իր վրայից հանեց թիկնոցը: Հենց այստեղ էլ արևն ասաց քամուն.

 -Բարությունը և բարյացակամությունը միշտ հաղթում են ցասմանն ու հարկադրանքին:

Ռուսերենից թարգմանեց Աննա Սահակյանը