Առակ հուսահատության մասին

Husahatutyun 880x660 - Առակ հուսահատության մասին

 Շատ տարիներ առաջ Սատանան որոշեց գլուխ գովել և ի ցույց դրեց իր զինանոցի բոլոր զենքերը։ Նա դրանք զգուշորեն տեղադրեց ապակե ցուցափեղկում և ամրացրեց դրանց վրա պիտակներ՝ նշելով, թե որը ինչ է և ինչ արժե։

 Ինչ հավաքածու էր դա։ Այստեղ էր գտնվում և Նախանձի ոսկե դանակը, և Չարության մուրճը, և Ժլատության թակարդը։ Փայտիկների վրա գեղեցիկ ձևով շարված էին նաև Վախի, Գոռոզության և Ատելության բոլոր զենքերը։ Դրանք բոլորը դրված էին գեղեցիկ բարձերի վրա և հիացնում էին Դժոխքի բոլոր այցելուներին։

 Իսկ ամենահեռու դարակի վրա դրված էր փոքրիկ, ուշադրություն չգրավող և բավականաչափ մաշված փայտե սեպ, որի վրա ամրացված էր «Հուսահատություն» պիտակը։ Ի զարմանս բոլորի՝ նրա արժեքը ավելի մեծ էր, քան բոլոր մնացած զենքերի արժեքը բոլորը միասին։

 Այն հարցին, թե ինչու է Սատանան այդ զենքը մնացածից ավել գնահատում, նա պատասխանեց.

 — Սա միակ զենքն է իմ զինանոցում, որի վրա ես կարող եմ հույս դնել, եթե մնացած զենքերը իրենց չարդարացնեն։

 Նա քնքշորեն շոյեց փայտե սեպը և շարունակեց.

 -Եթե ինձ հաջողվի այն մտցնել մարդու գլխի մեջ, նա կբացի դռները մնացած բոլոր զենքերի առաջ։

 Այնպես որ, սիրելի՛ ընթերցող, երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք մի հուսահատվեք, քանզի ձեր ճանապարհին ինչ-որ տեղ միշտ մի լուսավոր կետ կա, որ դառնալու է ձեր կյանքի մասը։