Անհաջող մի բանաստեղծություն է, բայց ոսկե թանաքով գրված

 Ժամանակին Պարսկաստանի Շիրազ քաղաքում ապրում էր մի մեծահարուստ մարդ, բնավորությամբ կոշտ ու կոպիտ, զգեստավորումը՝ շքեղ։

 Հանդիսավոր մի օր, արաբական նժույգի վրա նստած և կուրծքը ոսկեղեն զարդերով բեռնավորված հպարտորեն անցնում էր քաղաքի փողոցներով։

 Մի քանի ծերունիներ մոտենում ու հարցնում են մեծանուն բանաստեղծ Սավատիին․

-Ի՞նչ է կարծիքդ այս մարդու մասին։

-Անհաջող մի բանաստեղծություն է, բայց ոսկի թանաքով գրված, -ասում է բանաստեղծը:

 ԿԱՆ ՄԱՐԴԻԿ, ՈՐՈՆՔ ԱՐԺԵՔ ՉՈՒՆԵՆ, ՍԱԿԱՅՆ ՑՈՒՅՑ ԵՆ ՏԱԼԻՍ, ՈՐ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԵՆ։

ՑՈՒՑԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ ՇՔԵՂՈՒԹՅՈՒՆ ՉԷ, ԱՅԼ ՄԵՂՔ Է։

Հատված՝ Վարդան Ավագ Քահանա Դուլգերյանի «Արձակ և չափածո մանրավեպեր» գրքից
Գրառումը կատարեց Տեր Հովսեփ քահանա Հակոբյանը