Անդրադարձ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից

kyentrvonakan yevrvopayi yev skandinaviayi hamaynkhnyervom spasavvorvogh hvogyevvorakanac xaghaghvothyan kvocheh - Անդրադարձ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից

 2020 թվականի ապրիլի 15-ին ԱԱԾ-ի և վերջինիս հղված տեղեկատվական աղբյուրներից ինչպես ողջ հանրությունը, այնպես և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տեղյակ դարձավ, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2020 թվականի ապրիլի 13-ին մեղադրանք է առաջադրվել Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին:

 Կոչ ենք ուղղում հանրությանը, այդ թվում՝ պաշտոնատար անձանց և լրատավամիջոցներին, հարգել անձի` օրենսդրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածը և ձեռնպահ մնալ անհարկի, շտապողական մեկնաբանություններից ու անհիմն գնահատականներից:

 Հարկ է արձանագրել, որ քրեական գործով արծարծվող թեման զանգվածային լրատվամիջոցներով շրջանառվել է տակավին 2013 թվականից, իսկ հիշյալ քրեական գործը հարուցվել է տարիներ առաջ: Այս համատեքստում տարակուսելի է, որ հիշյալ քրեական գործով Տ. Նավասարդ արք. Կճոյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին հրապարակայնացումը ուղղակիորեն հաջորդում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից կորոնավիրուսի համավարակի պայմաններում խոցելի խմբում գտնվող կալանավորների, այդ թվում և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ դիրքորոշման հանրայնացմանը: Թեև սույն պարագան առաջացնում է որոշակի մտահոգություններ, այսուհանդերձ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցանկանում է հուսալ և հետամուտ է լինելու, որ քրեական գործով իրականացվի անաչառ, լրիվ ու բազմակողմանի քննություն: Հիշյալ գործով Տ. Նավասարդ արք. Կճոյանի իրավական պաշտպանությունն իրականացվում է փաստաբանների կողմից, որոնք գործի առնչությամբ, ըստ անհրաժեշտության, կներկայացնեն համապատասխան լուսաբանություններ ու պարզաբանումներ: ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
https://www.facebook.com/holyetchmiadzin/posts/10157196015966408?__xts__%5B0%5D=68.ARCVCxT4wPOypdLlxxCZZEqxyg6Fi275HrDoI_evSVIx_bYW1m26lJ4ouYOz2xkYTLFbGPRGLFpSjVUGOatJ6vPxgXYaws_yM-WL1vr1RwseNVPiO4fqrD02o89OMupYEzAWTsoM2kWrkFPZLIcJWIkXRRGmcW8bRx5VIu--pT98rK5MqqqaOHPamPkRyPzt6xx_Prr0zwvqEFYShCvByvkP1MUITcwx2mcJo2oei_7NYTkv1NOJ0R5C60yMeQlPOsWeVOElcq_u8Nnu2LEXHiuA_0oJspnadwhV33I2I8PgAbH5kGmUhOVMSTqZEeRK__9gfvHsi5E2AQ&__tn__=-R