Անցյալը, ներկան, թե՞ ապագան

Arak jamanak - Անցյալը, ներկան, թե՞ ապագան

Մի անգամ երեք իմաստուն վիճեցին, թե որն է մարդու համար ավելի կարևոր՝  անցյալը, ներկան, թե՞ ապագան:
Նրանցից մեկն ասաց.
— Անցյալն է մարդուն դարձնում այն, ինչ նա ներկայում կա: Իր բոլոր հմնտությունները նա ձեռք է բերում անցյալից:
— Համաձայն չեմ,- բացականչեց մյուսը,- ապագան է մարդուն ձևավորում: Ինչպիսի կարողություններով և գիտելիքներով ես օժտված լինեմ այսօր, ապագայի պահանջով նորերը ձեռք կբերեմ: Իմ արարքները թելադրված այն ձգտումով, թե ես ինչ եմ ուզում դառնալ:

— Դուք բացթողեցիք այն փաստը,- միջամտեց երրորդը,- որ անցյալը և  ապագան գոյություն ունեն միայն մեր գիտակցության մեջ: Անցյալն այլևս չկա: Ապագան դեռ չկա: Սակայն, յուրաքանչյուր արարք դուք ներկայում եք գործում և միայն ներկայում: Եվ միայն այսօրն է որոշում, թե ինչպես մուտք կգործեք ապագա և արդյո՞ք այն չի դառնա վերջնակետը  ձեր անցյալի:

 Մի՛ անտեսեք ձեր այսօրվա օրը, որից այնքան բան է կախված:

Ռուսերենից թարգմանեց Աննա Սահակյանը