«Անառակ որդու» կտավը

 Աստվածաշնչում կան կերպարներ, որոնք որոշ հեղինակների կողմից իրենց ուրույն տեղն են գտել արվեստի մեջ: Հեղինակներից մեկը` Ռեմբրանդ Հարմեսզոն վան Ռեյն է, որը ծնվել է 1606 թ. հուլիսի 15-ին, Լեյդենում։ Նկարիչը անդրադարձել է աստվածաշնչային սակավ արծարծվող կերպարների, որոնց համապատասխանությունը Աստվածաշնչի տեքստին մինչև այժմ ճշտվում է: Իր ողջ կյանքի ընթացքում նա նկարել է 350 գեղանկար, ավելի քան 100 գծանկար և 300 օֆորտ: Գեղանկարչի որոշ գործեր կրոնական թեմայով են, որոնցից ամենամեծ կտավը «Անառակ որդու վերադարձը» գլուխգործոցն է: Նկարում պատկերված է առակի ավարտը, երբ տղան վերադառնում է տուն: Նկարի ձախ մասում` դեմքով դեպի հանդիսատեսը, պատկերված է ծնկի իջած անառակ որդին: Գլուխը պատկերված է «պրոֆիլ պերդու» ոճով: Նկարի մեջ գլխավոր միտքը արտացոլվում է լույսի միջոցով: Կալանավորի նման սափրած գլուխն ու ցնցոտիները վկայում են ճգնաժամի մասին: Օձիքը վկայում է երբեմնի շքեղության մասին, կոշիկները հնամաշ են, ընդ որում, կոշիկը դուրս է եկել ծնկի իջնելուց: Նկարում հոր և որդու կողքին պատկերված են ևս 4 կերպարներ, որոնք առեղծվածային են, ներկայացվում են ստվերների տեսքով և մթության մեջ դժվար են նկատվում: Էրմիտաժից մի արվեստաբան կարծում է, որ Ռեմբրանտի կտավն ունի իր նախատիպը` Կորնելիսա Անտոնիսսենայի փայտե փորագրության մեջ, որում ևս անառակ որդու և հոր կողքին պատկերված են կերպարներ: Փորագրության մեջ կերպարները մակագրված են Հույս, Հավատ, Սեր, Զղջում և Ճշմարտություն: Կտավի ռենտգենյան ուսումնասիրությունը ցույց տվեց նախնական համընկնումը նշված փորագրության հետ: Հետին պլանում նկատելի են ևս 2 կերպարներ: Կանացի կերպարը ամենայն հավանականությամբ աղախինն է: Ըստ առակի սյուժեի` նստած երիտասարդը հնազանդ որդին է: Սակայն կա ենթադրություն, որ եղբոր կերպարն իրականում նախորդ կանացի կերպարն է, որը գրկել է սյունը: Կա վարկած, որ դա ոչ թե սյուն է, այլ Երուսաղեմի տաճարի կոթողը: Նկարի աջ կողմում պատկերված է վերջին վկայի կերպարը: Նրա դեմքը արտահայտում է կարեկցանք, իսկ ճամփորդական վերարկուն և գավազանը բերում են այն մտքին, որ նա էլ անառակ որդու նման մենակյաց թափառական է: Մեկ այլ կարծիքի` նկարի աջ կողմում պատկերված երկու կերպարները հայրն ու որդին են, միայն թե մեկ այլ դրվագում: Այսպիսով` նկարը համատեղում է ժամանակագրական երկու դրվագներ: Նկարի աջ կողմում պատկերված վկայի կողքին կանգնած է ֆլեյտահարը: շտությունը, ամենայն հավանականությամբ, խորհրդանշում է այն ուրախությունը, որը վայրկյաններ անց լինելու է հոր տանը: Տեսակետներից մեկի համաձայն` վերջին տարիներին պատկերված այս նկարում հեղինակը պատկերել է ինքն իրեն` մեղավոր որդու կերպարով:

rembrant-anarak-vordu-ktav

Պատրաստեց Գիորգի դպ. Աբրամյանը
Մեջբերումը՝ Գևորգյան Հոգևոր Ճեմարանի երկշաբաթաթերթի 4-րդ համարից