ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի Թեմական Խորհուրդը՝ բացասական հրապարակումներ վերաբերյալ

Amn hayoc tem - ԱՄՆ Արևմտյան հայոց թեմի Թեմական Խորհուրդը՝ բացասական հրապարակումներ վերաբերյալ

 Ինչպես շատերդ արդեն տեղյակ եք, վերջին շրջանում հանրային բացասական հրապարակումներ են կատարվում ԱՄՆ Արևմտյան Թեմի, Թեմակալ Առաջնորդի և հոգևորականների հասցեին։

 Թեև թեմի փաստաբանական խորհուրդը մեզ հորդորում է զուսպ գտնվել և չհանրայնացնել ընթացող դատաիրավական գործընթացների հետ առնչված հարցեր, այնուամենայնիվ ուզում ենք հավաստիացնել, որ հասցեագրված անհիմն մեղադրանքները որևէ աղերս չունեն իրականության հետ։

 Թեմը շարունակում է գործակցել փաստաբանների եւ համապատասխան մարմինների հետ՝ ամբողջությամբ քննելու անհիմն մեղադրանքները և պարզելու այդ հերյուրանքները տարածողների շրջանակը։

 Մինչ այդ, մեր խնդրանք ու կոչն է բարեպաշտ ժողովրդին՝ չհիասթափվել։ Վստահ եղեք, որ արդարությունն ի վերջո պիտի հաղթանակի և Հոլիվուդի Ս․ Հովհաննու Կարապետ եկեղեցին պիտի վերակառուցվի։

 Շնորհակալ ենք Ձեր մշտական աջակցության համար։ Մնացե՛ք աղոթարար մեր Սուրբ Եկեղեցու եւ առհասարկ՝ բոլորի համար։

Թեմական Խորհուրդ
ԱՄՆ Արևմտյան Թեմի