Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողներին (նկարներ)

08.03.1 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողներին (նկարներ)

 Մարտի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողներին՝ գլխավորությամբ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանի և քոլեջի պետ գնդապետ Վարդգես Ներսիսյանի: Կրթահամալիրի սաներին ուղեկցում էր Կոտայքի թեմի և ՀՀ ոստիկանության հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն ու ՀՀ ոստիկանության հոգևոր առաջնորդի օգնական Արժանապատիվ Տ. Վրթանես քահանա Բաղումյանը:
Առաքել Սրբազանը, ներկայացնելով Սուրբ Էջմիածնի այցի նպատակը, ինչպես նաև կրթահամալիրում հոգևոր առաջնորդության կողմից իրականացվող աշխատանքները, հայցեց Նորին Սրբության հայրապետական օրհնությունը և պատգամը երիտասարդներին:
Իր հերթին կրթահամալիրի պետ գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ընդունելության և հայրական օրհնությանն արժանացնելու համար` կարևորելով նմանօրինակ այցերը և շփումը Ամենայն Հայոց Հայրապետի հետ: Կրթահամալիրի տնօրենությունը գոհունակությամբ ընդգծեց ուսումնական հաստատություն պարբերաբար այցելող հոգևորականների բարերար ազդեցությունը, որով հնարավորություն է ընձեռվում օրենքի ապագա պահապաններին հաղորդ դառնալու Հայ Եկեղեցու պատմությանը, դավանանքին, հոգևոր ժառանգությանն ու արժեհամակարգին: ՀՀ ոստիկանության հոգևոր առաջնորդությունը ստեղծվել է 2012 թ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ:
Այնուհետև ՀՀ ոստիկանության ակադեմիայի ու քոլեջի ուսանողներին և ղեկավար անձնակազմին ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` ուրախություն հայտնելով Մայր Աթոռ նրանց այցի առիթով: Նորին Սրբությունը նաև ողջունեց ուսանողների որոշումն իրենց օգտակարությունը ազգին և հայրենիքին բերելու ոստիկանության շարքերում:
Վեհափառ Հայրապետը կարևորեց ոստիկանանության առաքելությունը հասարակական կյանքում օրենքի պահպանության գործում` շեշտելով, որ նաև ոստիկանի անաչառ, բարեխիղճ ծառայությամբ է պայմանավորված հայրենիքի ապահով ու բարօր կյանքի ընթացքը: Այս իմաստով Նորին Սրբությունը նշեց, որ շնորհիվ ոստիկանության աշխատանքի օրինահարգությունը ամրորեն պետք է դրոշմվի մեր ժողովրդի գիտակցության մեջ: Ոստիկանության դժվարին ծառայության մեջ Հայոց Հայրապետը շեշտեց նաև սիրո գործոնի կարևորությունը, որը պետք է դրսևորվի դիմացինի նկատմամբ:

08.03.1 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողներին (նկարներ)08.03.2 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողներին (նկարներ)08.03.3 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողներին (նկարներ)08.03.4 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողներին (նկարներ)08.03.5 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողներին (նկարներ)08.03.6 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողներին (նկարներ)08.03.7 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողներին (նկարներ)08.03.9 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողներին (նկարներ)