Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց Գերմանիայից ժամանած ուխտավորներին (նկարներ)

04 2 4 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն  իր օրհնությունը բաշխեց Գերմանիայից ժամանած ուխտավորներին (նկարներ)

 Հոկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում ընդունեց Բեռլինից (Գերմանիա) ժամանած մի խումբ ուխտավորների՝ գլխավորությամբ Վերապատվելի Անդրեաս Գյութսեի և պրոֆեսոր Պաուլ Իմհոֆի:

Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ուխտավորներին` ողջունելով նրանց այցը Հայաստան և համայն հայության հոգևոր կենտրոն` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Ամենայն Հայոց Հայրապետն իր խոսքում անդրադարձ կատարեց հավատքի կարևորությանը, ինչպես նաև քրիստոնեական հավատի դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում: Նորին Սրբությունն ուխտավորներին ներկայացրեց նաև պատմության ընթացքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դիմագրաված մարտահրավերները, Մայր Աթոռի ներկայիս գործունեությունը տարբեր ոլորտներում:

Նորին Սրբությունը գոհունակությամբ հավելեց, որ Գերմանիայի տարբեր Քրիստոնեական Եկեղեցիների ու միջեկեղեցական կառույցների և Հայոց Եկեղեցու միջև ձևավորված կապերի ու գործակցության շնորհիվ այսօր իրականացվում են մի շարք կրթական և սոցիալական ծրագրեր:

Հայոց Հովվապետը անդրադարձ կատարեց նաև Գերմանիայի հայոց թեմի գործունեությանը և Բեռլինի հայ համայնքի կյանքին, պատասխանեց նաև ուխտավորների հարցերին:

04 2 1 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն  իր օրհնությունը բաշխեց Գերմանիայից ժամանած ուխտավորներին (նկարներ)04 2 2 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն  իր օրհնությունը բաշխեց Գերմանիայից ժամանած ուխտավորներին (նկարներ)04 2 3 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն  իր օրհնությունը բաշխեց Գերմանիայից ժամանած ուխտավորներին (նկարներ)04 2 4 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն  իր օրհնությունը բաշխեց Գերմանիայից ժամանած ուխտավորներին (նկարներ)