Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Վորլդ Վիժըն» միջազգային բարեգործական կազմակերպության պատվիրակությանը

18 2 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Վորլդ Վիժըն» միջազգային բարեգործական կազմակերպության պատվիրակությանը

  Սեպտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընդունեց «Վորլդ Վիժըն» միջազգային բարեգործական կազմակերպության Միջին Արևելքի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային ֆորումի մասնակիցներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն, «Վորլդ Վիժըն» Հայաստանի Խորհրդատվական խորհրդի անդամ Արժանապատիվ Տ. Պարույր քահանա Ավետիսյանի և ԵՀԽ Հայաստանյան Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի տնօրեն, «Վորլդ Վիժըն» Հայաստանի Խորհրդատվական խորհրդի ատենապետ պրն. Կարեն Նազարյանի։
«Վորլդ Վիժըն» միջազգային բարեգործական կազմակերպության Միջին Արևելքի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար պրն. Բենգ Յեոնն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց 21 երկրից Հայաստան ժամանած պաշտոնական պատվիրակության շուրջ 40 անդամներին, որոնք հաջորդող օրերին Երևանում գումարելու են իրենց հերթական ֆորումը՝ շնորհակալություն հայտնելով Մայր Աթոռում Հայոց Հովվապետի հետ հանդիպելու և Ս. Պատարագին մասնակցելու համար:
Այնուհետև հյուրերին իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց Գարեգին Երկրորդ Հայրապետը։ Նորին Սրբությունը, ներկայացնելով Խաչվերացի խորհուրդը, նշեց, որ այս տաղավար տոնին եկեղեցու յուրաքանչյուր անդամ անդրադարձ է կատարում Քրիստոսի փրկագործությանը։ Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ ներկաները, մասնակցելով Ս. Պատարագին, կհամակվեն աղոթքով և հաղորդ կդառնան օրվա խորհրդին։
Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց կազմակերպության անդամներին իրենց նվիրյալ և օգտաշատ ծառայության համար, որն իր բարի պտուղներն է տալիս թե՛ Հայաստանում և թե՛ Հայաստանից դուրս։ Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց նաև Հայոց Եկեղեցու և «Վորլդ Վիժըն»-ի միջև կրթական և սոցիալական ոլորտներում ձևավորված սերտ գործակցության առիթով։ Հայոց Հովվապետը նաև խոսեց «Վորլդ Վիժըն»-ի աշխատանքներում ընդգրկված Արժանապատիվ Տ. Պարյուր քահանա Ավետիսյանի և պրն. Կարեն Նազարյանի նվիրյալ ծառայության մասին։
Հանդիպման ավարտին ներկաներն իրենց երախտագիտությունը հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին` ջերմ հյուրընկալության և Հայրապետական օրհնության արժանանալու համար։
Հանդիպմանը ներկա էին նաև Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ու Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:

18 1 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Վորլդ Վիժըն» միջազգային բարեգործական կազմակերպության պատվիրակությանը18 2 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Վորլդ Վիժըն» միջազգային բարեգործական կազմակերպության պատվիրակությանը18 3 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Վորլդ Վիժըն» միջազգային բարեգործական կազմակերպության պատվիրակությանը18 4 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Վորլդ Վիժըն» միջազգային բարեգործական կազմակերպության պատվիրակությանը18 5 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Վորլդ Վիժըն» միջազգային բարեգործական կազմակերպության պատվիրակությանը18 6 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Վորլդ Վիժըն» միջազգային բարեգործական կազմակերպության պատվիրակությանը18 7 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Վորլդ Վիժըն» միջազգային բարեգործական կազմակերպության պատվիրակությանը18 8 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Վորլդ Վիժըն» միջազգային բարեգործական կազմակերպության պատվիրակությանը