Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին (նկարներ)

30 3 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին (նկարներ)

 Սեպտեմբերի 30-ին Վեհարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին և տիկին Հո Չինին:

 Ողջունելով Սինգապուրի վարչապետի և նրա գլխավորած պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Ամենայն Հայոց Հայրապետը հույս հայտնեց, որ Սինգապուրի վարչապետի Հայաստան կատարած այցելությունը կնպաստի Հայաստանի և Սինգապուրի միջև ձևավորված հարաբերությունների և առկա գործակցության առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց երկու երկրների միջև շփումները տարբեր մակարդակներում, որոնք զարգանում են և նորանոր ոլորտներ ընդգրկում: Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև երկու ժողովուրդների միջև եղած պատմական առնչություններին, մասնավորապես, Սինգապուրի հայ համայնքի ունեցած դերին, ապա ի դեմս վարչապետի իր գնահատանքը հայտնեց երկրի իշխանություններին հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի և  համայնքի հոգևոր-ազգային կյանքի անհրաժեշտ պայմանների ապահովման համար:

 Հայոց Հայրապետը գոհունակությամբ խոսեց նաև Սինգապուրում Ս. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու մասին՝ նշելով, որ առաջիկայում Սինգապուրի հայ համայնքը կունենա նաև իր հոգևոր հովիվը, ով կկազմակերպի համայնքի հոգևոր կյանքը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը վարչապետին ներկայացրեց, որ Սինգապուրի հայկական եկեղեցին հանդիսանում է միջեկեղեցական համագոյակցության և միջկրոնական երկխոսության միջավայր և քրիստոնեական շատ համայնքներ, որոնք չունեն եկեղեցի Սինգապուրում, իրենց ծիսական արարողություններն անցկացնում են հայկական եկեղեցում: Հայոց Հովվապետը տեղեկացրեց վարչապետին Սինգապուրի հայկական եկեղեցու հիմնադրման հոբելյանի կապակցությամբ 2020 թվականին ծրագրվող հայրապետական այցի մասին:

 Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և զրույցի համար՝ Սինգապուրի վարչապետն  անդրադարձավ երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված հարաբերություններին և գործակցության հետագա զարգացման հեռանկարներին:

 Պրն. Լի Սյեն Լուն, խոսելով Սինգապուրի հայ համայնքի մասին, հաստատեց, որ համայնքի անդամները մեծ ներդրում են ունեցել երկրի կյանքի տարբեր ասպարեզներում: Վարչապետն անդրադարձավ նաև պատմական հայկական եկեղեցուն, որն առաջին քրիստոնեական եկեղեցին է տարածաշրջանում, ինչպես նաև Սինգապուրում ազգային փոքրամասնությունների և կրոնական համայնքների համար ստեղծված ազատություններին:

 Հանդիպումից հետո Սինգապուրի վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելեց «Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատուն:

30 1 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին (նկարներ)30 2 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին (նկարներ)30 3 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին (նկարներ)30 4 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին (նկարներ)30 5 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին (նկարներ)30 6 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին (նկարներ)30 7 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին (նկարներ)30 8 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին (նկարներ)