Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Թագավորության խորհրդարանի պատվիրակությանը (նկարներ)

27 4 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Թագավորության խորհրդարանի պատվիրակությանը (նկարներ)

 Օգոստոսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեդիայի Թագավորության խորհրդարանի նախագահ Անդրեաս Նորլենի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանի և երկու երկրների դեսպանների:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները սերտանում են՝ նպաստելով փոխգործակցության զարգացմանը: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց Շվեդիայի Թագավորությանը Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար` մասնավորապես անդրադառնալով նաև խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի որդեգրման կարևորությանը հետագայում մարդկային կյանքում նման ոճիրների կանխարգելման առումով:

Նորին Սրբությունն իր խոսքում Շվեդիայի Թագավորության խորհրդարանի նախագահին ներկայացրեց նաև Շվեդիայի հայ համայնքի եկեղեցական կյանքը` շնորհակալություն հայտնելով համայնքի հոգևոր-ազգային կյանքի անհրաժեշտ պայմանների ապահովման համար:

Իր հերթին տիար Անդրեաս Նորլենը նշեց, որ ծանոթ է հայ ժողովրդի հարուստ պատմությանը, ապա անդրադարձավ Հայաստան պատվիրակության այցի նպատակներին և սպասելիքներին:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև հայ ժողովրդի դավանած քրիստոնեական արժեհամակարգին, Հայաստանում տեղ գտնող բարեփոխումներին, ժողովրդավարության արժեքներին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակությանը մաղթեց առաքելության բարի արդյունավորում:

27 1 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Թագավորության խորհրդարանի պատվիրակությանը (նկարներ)27 2 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Թագավորության խորհրդարանի պատվիրակությանը (նկարներ)27 3 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Թագավորության խորհրդարանի պատվիրակությանը (նկարներ)27 4 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Թագավորության խորհրդարանի պատվիրակությանը (նկարներ)27 5 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Թագավորության խորհրդարանի պատվիրակությանը (նկարներ)