Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին (նկարներ)

GRIG5962 copy - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին (նկարներ)

 Դեկտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նախորդ օրը Մայր Տաճարում ձեռնադրված վեց քահանաներին` առաջնորդությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի:

Հովնան Սրբազանը Նորին Սրբությանը ներկայացրեց նորաօծ հոգևորականներին և հայցեց Հայոց Հովվապետի հայրական օրհնությունը:

Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետն իր շնորհավորանքներն ուղղեց Արժանապատիվ Տ. Մխիթար քահանա Ահարոնյանին, Տ. Նժդեհ քահանա Քեշիշյանին, Տ. Կիրակոս քահանա Սիմոնյանին, Տ. Հրանտ քահանա Մանուկյանին, Տ. Քերովբե քահանա Բարսեղյանին և Տ. Սերովբե քահանա Պատվականյանին` ուրախություն հայտնելով ձեռնադրության կապակցությամբ:

Նորին Սրբությունն ընդգծեց, որ հոգևորականների կարիքը մեծ է, և նորաօծները գալիս են լրացնելու դեռևս Հայոց Ցեղասպանության և խորհրդային տարիների հալածանքների հետևանքով առաջացած հոգևոր հովիվների պակասը: Վեհափառ Հայրապետը հավելեց, որ նրանք պետք է շարունակեն նահատակված հոգևորականների առաքելությունը` եկեղեցական անդաստանում իրենց խոնարհ ու նվիրյալ սպասավորությամբ կյանքի կոչելով նրանց իղձերն ու տեսիլքը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նորաօծների ուշադրությունը հրավիրեց նաև եկեղեցականի կերպարին` մասնավորապես նշելով, որ հոգևոր ծառայությունը և՛ պատիվ է, և՛ պատասխանատվություն, ուստի՝ երիտասարդ հոգևոր սպասավորները պետք է իրենց կոչման բարձր գիտակցությամբ ու սիրով լծվեն իրենց առաքելությանը՝ շենացնելով և պայծառացնելով Հայոց Եկեղեցին:

Վեհափառ Հայրապետը հոգևորականներին պատգամեց բարի օրինակ լինել հավատացելոց համար, աստվածասեր, բարեպաշտ և հայրենասեր ծառայությամբ ու կենցաղավարությամբ ուրախություն և մխիթարություն պարգևել հավատավոր ժողովրդին` էլ ավելի բարձրացնելով նաև Հայ Եկեղեցու բարի համբավն ու հեղինակությունը:

Հանդիպման վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց նորաօծ քահանաներին և նրանց ընծայեց «Մաշտոց» ծիսարաններ:

GRIG5884 copy - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին (նկարներ)GRIG5886 copy - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին (նկարներ)GRIG5894 copy - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին (նկարներ)GRIG5926 copy - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին (նկարներ)GRIG5941 copy - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին (նկարներ)GRIG5962 copy - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին (նկարներ)GRIG5966 copy - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին (նկարներ)