Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին (նկարներ)

04 3 9 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին (նկարներ)

   Հոկտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում ընդունեց Լիտվայի Հանրապետության խորհրդարանի` Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի և Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձր գնահատեց նման մակարդակի փոխայցելությունները, որոնք միտված են նպաստելու երկու երկրների միջև առկա հարաբերությունների առավել զարգացմանն ու գործակցության ոլորտների ընդլայնմանը, և ողջունեց այս ուղղությամբ երկուստեք ձեռնարկվող քայլերը:

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ հաստատեց, որ Հայաստանը և Լիտվան մշտապես ունեցել են բարեկամական կապեր` վերհիշելով լիտվացիների զորակցությունը հայ ժողովրդին Հայաստանի անկախության հռչակման և արցախյան գոյապայքարի սկզբնավորման օրերին:

Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց քրիստոնեական հավատքին և հայոց պատմության ընթացքում փորձությունների հաղթահարման գործում դրա կարևոր դերակատարությանը` մասնավորապես խոսելով Հայոց Եկեղեցու առաքելության մասին:

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց Լիտվայի իշխանություններին Հայոց ցեղասպանության ընդունման և դատապարտման առնչությամբ` կարևորելով դա ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ արդարության վերականգնման, այլև մարդկության կյանքում նման ոճիրների կանխարգելման տեսանկյունից:

Լիտվայի խորհրդարանի նախագահն իր հերթին անդրադարձավ պատվիրակության առաքելությանը և երկկողմ հարաբերությունների առավել արդյունավորման անհրաժեշտությանը` վերահաստատելով պատրաստակամությունը Լիտվայի հարուստ փորձառությամբ տարբեր հարցերում աջակցելու Հայաստանին: Պրն. Վիկտորաս Պրանցկետիսը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց նաև Լիտվայի Հանրապետության կրոնական խճապատկերը, խոսեց արժեհամակարգի մասին:

Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Լիտվայի Սեյմասի խոսնակը անդրադարձան նաև երկու երկրներին ու ժողովուրդներին հուզող խնդիրներին, տարածաշրջանում խաղաղության և կայունության վերահաստատման անհրաժեշտությանը և այդ համատեքստում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Նորին Սրբությունը ներկայացրեց նաև այս կապակցությամբ Հայոց Եկեղեցու կողմից գործադրված խաղաղարարական ջանքերը:

Հանդիպման ավարտին Լիտվայի Սեյմասի խոսնակի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաև «Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատուն։

04 3 1 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին (նկարներ)04 3 2 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին (նկարներ)04 3 3 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին (նկարներ)04 3 4 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին (նկարներ)04 3 5 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին (նկարներ)04 3 6 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին (նկարներ)04 3 7 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին (նկարներ)04 3 8 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին (նկարներ)04 3 9 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին (նկարներ)