Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանի պաշտպանության նախարարին (նկարներ)

20 3 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն  ընդունեց Լիբանանի պաշտպանության նախարարին (նկարներ)

 Սեպտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում ընդունեց Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի:

 Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայմանն ու զարգացմանը: Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ պաշտպանության նախարարի այցը Հայաստան կնպաստի առկա գործակցության առավել ամրապնդմանը:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև ընդգծեց, որ հայ ժողովուրդը երախտապարտ է Լիբանանին, որ Հայոց Ցեղասպանությունից հետո Եղեռնից մազապուրծ հայերին հյուրընկալեց և հնարավորություն ընձեռեց, որպեսզի վերակազմակերպեն իրենց ազգային-հոգևոր կյանքը:

 Իր հերթին Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը ուրախություն հայտնեց Մայր Աթոռ կատարած այցի առիթով, ապա խոսեց երկու նախարարությունների համագործակցության մասին:

 Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Լիբանանի հայ համայնքին, երկու ժողովուրդների արժեքային ընդհանրություններին, և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին:

 Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, արդյունավոր առաքելություն ցանկանալով նախարարին, մաղթեց, որ Լիբանանի ժողովուրդն ապրի խաղաղության մեջ և վերականգնի ծաղկուն իր կյանքը:

20 1 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն  ընդունեց Լիբանանի պաշտպանության նախարարին (նկարներ)20 2 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն  ընդունեց Լիբանանի պաշտպանության նախարարին (նկարներ)20 3 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն  ընդունեց Լիբանանի պաշտպանության նախարարին (նկարներ)20 4 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն  ընդունեց Լիբանանի պաշտպանության նախարարին (նկարներ)