Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ արդարադատության նախարարին

19 1 1 880x660 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ արդարադատության նախարարին

 Հուլիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:

 Վեհափառ Հայրապետը ողջունեց նախարարի առաջին այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ անդրադառնալով Արդարադատության նախարարության կարևոր առաքելությանը երկրի օրինավոր և բարօր կյանքի կերտման գործում:

 Նորին Սրբությունը նախարարին մաղթեց արդյունավոր գործունեություն և հաջողություններ իր ծառայության մեջ:

 Զրույցի ընթացքում խոսվեց ընդհանուր մարտահրավերների և հանրության մեջ օրենսդրության առնչությամբ անհանգստություն առաջացնող հարցերի մասին: Մասնավոր քննարկման առարկա դարձավ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:

 Ի պատասխան Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից առաջ քաշված մտահոգությունների ՀՀ րդարադատության նախարարը և նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը փաստաթղթի առնչությամբ ներկայացրեցին իրենց դիտարկումները:

19 1 1 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ արդարադատության նախարարին19 1 2 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ արդարադատության նախարարին