Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերով Հայաստան ժամանած երիտասարդներին (նկարներ)

15 1 880x660 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերով Հայաստան ժամանած երիտասարդներին (նկարներ)

 Հուլիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կողմից կազմակերպած «Երաժշտական Հայաստան» և «Երևանի ամառային փորձառություն» ծրագրերի շրջանակներում տարբեր երկրներից Հայաստան ժամանած մի խումբ հայ երիտասարդների՝ ուղեկցությամբ ծրագրերի ղեկավարների:

 Հանդիպմանը «Երևանի փորձառություն» ծրագրի ղեկավար Գայանե Մանուկյանը ներկայացրեց երիտասարդներին՝ հայցելով Նորին Սրբության հայրական օրհնությունը:

 Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը կարևոր նկատեց նմանատիպ այցելությունների կազմակերպումը դեպի հայրենիք, քանի որ դրանք ազգային ապրումների նորոգման լավագույն առիթ են հանդիսանում տարբեր երկրներում հասակ առած հայորդիների համար: Վեհափառը ընդգծեց, որ մատաղ սերնդին ազգային և հոգևոր արժեքներով կրթելու և դաստիարակելու շնորհիվ է, որ սփյուռքում ապրող հայորդիների մտքում ստեղծվում է հայրենիքի մի պատկեր, որն էլ խթան է հանդիսանում Հայաստան այցելելու համար:

 Հայոց Հովվապետն իր գնահատանքը բերեց նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանն այսպիսի ծրագրերի իրականացման համար, որոնց շրջանակներում սփյուռքի երիտասարդները հնարավորություն են ստանում ծանոթանալու Հայաստանին, հաղորդ դառնալու Հայոց Եկեղեցու պատմությանը և նրա սրբություններին, ինչպես նաև ձեռք բերելու մասնագիտական  փորձառություն զանազան հաստատություններում և կառույցներում:

 Անդրադառնալով հայապահպանության խնդիրներին՝ Ամենայն Հայոց Հայրապետը երիտասարդներին պատգամեց երբեք չդադարել պայքարել, հավատալ և արարել՝ հորդորելով յուրաքանչյուրին իր երկիր վերադարձին ակտիվորեն ներգրավվել ազգային կյանքի մեջ և իրենց ձեռք բերած գիտելիքներով օգտակարություն բերել ինչպես տեղի հայ համայնքներին, այնպես էլ՝ Հայրենիքի առաջընթացին:

 Նորին Սրբությունը պատասխանեց նաև երիտասարդների հարցերին՝ սփյուռքի հայկական համայնքների զանազան խնդիրների, հոգևոր կյանքի և Մայր Աթոռի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի վերաբերյալ:
15 1 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերով Հայաստան ժամանած երիտասարդներին (նկարներ)15 2 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերով Հայաստան ժամանած երիտասարդներին (նկարներ)15 3 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերով Հայաստան ժամանած երիտասարդներին (նկարներ)15 4 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերով Հայաստան ժամանած երիտասարդներին (նկարներ)15 5 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերով Հայաստան ժամանած երիտասարդներին (նկարներ)15 6 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերով Հայաստան ժամանած երիտասարդներին (նկարներ)15 7 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերով Հայաստան ժամանած երիտասարդներին (նկարներ)15 8 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերով Հայաստան ժամանած երիտասարդներին (նկարներ)15 9 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերով Հայաստան ժամանած երիտասարդներին (նկարներ)