Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցու ուխտավորներին (նկարներ)

8 4 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցու ուխտավորներին (նկարներ)

 Սեպտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և  Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում ընդունեց Շիրակի թեմի Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցու ուխտավորներին` առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Վարուժան քահանա Տերտերյանի:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական օրհնությունը բերելով ուխտավորներին, ողջունեց գյումրեցիների այցը Մայր Աթոռ։ Հայոց Հայրապետն ընդգծեց, որ «Գյումրի» անվան արտաբերումն առանձնակի ջերմություն է առաջացնում յուրաքանչյուր հայորդու սրտում,  որովհետև Գյումրին այն կենտրոնն է, որտեղ պահպանվում ու փոխանցվում է հայ ազգի հոգևոր, մշակութային դիմագիծը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ ուխտագնացությունների կարևորությանը և անհրաժեշտությանը հոգևոր կյանքի զորացման համար՝ նշելով, որ ուխտի գնալով ուխտավորներն հայոց սրբատեղիներն առատացնում են աղոթքով, աղոթքով լցնում նաև իրենց հոգիները։ Նորին Սրբությունը հավատացյալներին հորդորեց հարատևորեն մնալ աղոթքի մեջ, ամուր պահել հավատքն ու հույսը, քանզի դրանց միջոցով է մարդն արարում ու պայքարում փորձությունների և զանազան մարտահրավերների դեմ։

Վեհափառ Հայրապետը վերհիշեց նաև Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցու կառուցման պատմությունը` ջերմ հուշեր արթնացնելով ներկաների մոտ:

 Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը փոխանցեց Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել եպիսկոպես Աջապահյանին, ինչպես նաև Տեր Վարուժան քահանային նման ուխտագնացություններ կազմակերպելու համար:

Վերջում ուխտավորները շնորհակալություն հայտնեցին Վեհափառ Հայրապետին Մայր Աթոռի ջերմ ընդունելության, հայրական օրհնության ու հոգեշահ պատգամի համար։

8 1 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցու ուխտավորներին (նկարներ)8 2 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցու ուխտավորներին (նկարներ)8 3 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցու ուխտավորներին (նկարներ)8 4 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցու ուխտավորներին (նկարներ)8 5 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցու ուխտավորներին (նկարներ)8 6 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցու ուխտավորներին (նկարներ)8 7 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցու ուխտավորներին (նկարներ)8 8 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցու ուխտավորներին (նկարներ)