Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գեղարքունիքի մարզի համայնքապետերին (նկարներ)

Հունիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի Սուրբ Մեսրոպ հայկական դպրոցի շուրջ 40 աշակերտների:

Դպրոցի տնօրեն տիկին Նորա Թաշճյանը, հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, տեղեկություններ փոխանցեց դպրոցի ստեղծման պատմության, իրականացվող ծրագրերի և եկեղեցի-դպրոց փոխգործակցության մասին։

Վեհափառ Հայրապետը, ողջունելով աշակերտներին, գոհունակությամբ արձանագրեց, որ գեղեցիկ ավանդույթ է դարձել Ֆրանսիայի մեջ գործող հայկական դպրոցների ու վարժարանների սաների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։

Նորին Սրբությունը հանդիպման ընթացքում հորդորեց դպրոցի սաներին Հայաստանի տպավորություններով կերտված տեսիլքով շարունակել ուսումնառությունը և իրենց նպաստը բերել հայրենիքի զորացմանն ու շենացմանը:

Հայոց Հայրապետը նաև իր գնահատանքը հայտնեց դպրոցի տնօրինությանը, ուսուցչական անձնակազմին և հոգաբարձուներին Հայաստան և Մայր Աթոռ այցելություններ կազմակերպելու համար՝ մաղթելով արգասաբեր իրագործումների շարունակականություն և բարի տեսլականների իրականացում:

Իրենց հերթին աշակերտները երաժշտական կատարումով հաճելի անականկալ մատուցեցին Վեհափառ Հայարպետին:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց դպրոցի աշակերտներին՝ նրանց ընծայելով սրբապատկերներ և խաչեր: