Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չեխիայի հարավային Բոհեմիայի համալսարանի ռեկտորին (նկարներ)

05.01.01 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չեխիայի հարավային Բոհեմիայի համալսարանի ռեկտորին (նկարներ)

 Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց  Չեխիայի հարավային Բոհեմիայի համալսարանի ռեկտոր Թովմաս Մաչուլային և պրոռեկտոր Ռադկա Զավոդսկիին՝ ուղեկցությամբ  Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի:

 Հանդիպմանը պրն. Ռուբեն Միրզախանյանը շնորահավորեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահակալության 20-ամյակի կապակցությամբ, այնուհետև Վեհափառ Հայրապետին ներկայացրեց հյուրերին՝ անդրադառնալով երկու համալսարանների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով հյուրերին, ուրախություն հայտնեց երկու համալսարանների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցության առիթով, որը կնպաստի փոխադարձաբար երկու երկրներում սովորող ուսանողների կրթական մակարդակի բարձրացմանը:

 Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց, որ Սուրբ Էջմիածնի միաբաններն իրենց բարձրագույն կրթությունը շարունակում են տարբեր երկրների նշանավոր համալսարաններում և Քույր Եկեղեցիների հոգևոր ուսումնական հաստատություններում, ինչն էապես բարձրացնում է նրանց կրթական մակարդակը և հնարավորություններ ընձեռում միջմշակութային կապերի առավել սերտացման համար:

 Իր հերթին ռեկտոր Թովմաս Մաչուլային, կարևորելով մշակույթի և եկեղեցու դերը երիտասարդներին կրթելու առաքելության մեջ, հույս հայտնեց, որ այս այցելությունը հիմք կհանդիսանա կրթական ոլորտում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Չեխիայի հարավային Բոհեմիայի համալսարանի միջև արդյունավոր համագործակցության ձևավորման համար:

 Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ նաև երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին և Չեխիայի հայկական համայնքի ազգային-հոգևոր կյանքին՝ իր երախտագիտությունը հայտնելով երկրի իշխանություններին համայնքի հանդեպ դրսևորվող հոգատար վերաբերմունքի համար:
05.01.01 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չեխիայի հարավային Բոհեմիայի համալսարանի ռեկտորին (նկարներ)05.01.02 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չեխիայի հարավային Բոհեմիայի համալսարանի ռեկտորին (նկարներ)05.01.03 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չեխիայի հարավային Բոհեմիայի համալսարանի ռեկտորին (նկարներ)