Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Սիդնեյի կաթոլիկ Մայր Տաճար (նկարներ)

5 2 3 880x660 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց  Սիդնեյի կաթոլիկ Մայր Տաճար (նկարներ)

 Փետրվարի 4-ին, Ավստրալիա կատարած հովվապետական այցի շրջանակներում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շքախմբի ուղեկցությամբ այցելեց Սիդնեյի Սուրբ Աստվածածին կաթոլիկ Մայր Տաճար: Այս տաճարում Հայոց Ցեղասպանության 100-ամյակի առիթով Սուրբ Պատարագ մատուցեց Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը` ներկայությամբ շուրջ 2000 հավատացյալների և հանդիսապետությամբ Սիդնեյի Կաթոլիկ թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Էնթոնի արքեպիսկոպոս Ֆիշըրի:

 Առաջնորդարանում Վեհափառ Հայրապետին ողջունեցին Մայր Տաճարի լուսարարապետ Հայր Դոն Րիչըրդսոնը և օգնական եպիսկոպոս Րիչըրդ Ամբըրզը:

 Կատարվեց շրջապտույտ, Հայոց Հայրապետին ներկայացվեց ազգային ժառանգություն նկատվող տաճարի երկհարյուրամյա պատմությունը:

 Շրջապտույտի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն աղոթք բարձրացրեց տաճարի մուտքին 2018 թվականի դեկտեմբերի 18-ին հայոց մեծ բարեկամ Բարձրաշնորհ Տեր Էնթոնի արքեպիսկոպոս Ֆիշըրի ջանքերով և տեր և տիկին Ստեփան և Հիլդա Գրքաշարյանների նվիրատվությամբ զետեղված հայկական խաչքարի առջև` նվիրված Հայոց Ցեղասպանության հիշատակին:

 Այցի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը հարցազրույց տվեց Սիդնեյի Կաթոլիկ առաջնորդարանի «Catholic Weekly» թերթին: Այնուհետև հայրապետական շքախմբի անդամների, թեմական և ծխական մարմինների անդամների և ազգային բարերարներ տեր և տիկին Հայկ և Էլզա Դիդիզյանների ներկայությամբ տեղի ունեցավ նվերների փոխանակում: Լուսարարապետին ընծայվեց Սուրբ Էջմիածնի և Արարատի մանրանկար, իսկ օգնական եպիսկոպոսին` Սուրբ Ծննդյան պատկեր:

5 2 1 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց  Սիդնեյի կաթոլիկ Մայր Տաճար (նկարներ)5 2 2 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց  Սիդնեյի կաթոլիկ Մայր Տաճար (նկարներ)5 2 3 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց  Սիդնեյի կաթոլիկ Մայր Տաճար (նկարներ)5 2 4 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց  Սիդնեյի կաթոլիկ Մայր Տաճար (նկարներ)5 2 5 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց  Սիդնեյի կաթոլիկ Մայր Տաճար (նկարներ)5 2 6 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց  Սիդնեյի կաթոլիկ Մայր Տաճար (նկարներ)5 2 7 - Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց  Սիդնեյի կաթոլիկ Մայր Տաճար (նկարներ)