8 Very Rev. Fr. Daniel Findikyan 880x660 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը վավերացրեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդի ընտրությունը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը վավերացրեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդի ընտրությունը

 Մայիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական իր օրհնությունն ու շնորհավորանքն է հղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Դանիել վարդապետ Ֆընտըգյանին` մայիսի 4-ին գումարված ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Թեմական պատգամավորական ժողովի ընթացքում թեմակալ առաջնորդ ընտրվելու կապակցությամբ:

Հաստատելով Դանիել վարդապետի ընտրությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրան մաղթել է արդյունավոր ծառայություն` ի խնդիր ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ազգային ու հոգևոր կյանքի առավել զորացման: