Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Մոսկվա

Garegin B - Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Մոսկվա

 Մարտի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն):
Այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց հոգածությամբ իրականացվող ծրագրերը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հանդիպում կունենա Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ: