Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Սինոփսիս» ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանին (նկարներ)

Նոյեմբերի 15-ին Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Սինոփսիս» ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանին՝ ուղեկցությամբ «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի։
Հանդիպման սկզբում Հովիկ Մուսայելյանն Ամենայան Հայոց Կաթողիկոսին ներկայցրեց «Սինոփսիս» ընկերության նախագահին։

Ապա պարոն Մուսայելյանը անդարդարձավ «Սինոփսիս Արմենիա» ընկերության կողմից կազմակերպած ամենամյա մցանակաբաշխությանը, որի ընթացքում ՀՀ պետական մրցանակ է շնորհվում տեղեկատվական տեխնոլոգյաների ոլորտում համաշխարհային ներդրում ունեցած անձանց՝ տեղեկացնելով, որ այս տարի մրցանակաբաշխության դափնեկիրը «Սինոփսիս» ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանն է։
Այնուհետև Վեհափառ Հայրապետը, ողջունելով հյուրերին, իր շնորահվորանքներն ու բարեմաղթանքները փոխանցեց Չի-Ֆուն Չանին՝ ՀՀ պետական մրացանակին արժանանալու առիթով և մաղթեց նրան նորանոր ձեռքբերումներ ու արդյունավետ գործունեություն ի նպաստ մարդկության բարօր ու ապահով կյանքի կերտման։
Իր հերթին Չի-Ֆուն Չանը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ մեծ պատիվ է լինել Հայ ժողովրդի հոգևոր կենտրոնում։
Վերջում ներկաները փոխանակվեցին մտքերով՝ քննարկելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ապագայի հեռանկարները։