Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արցախի Նախագահի հետ

22 2 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արցախի Նախագահի հետ

 Ապրիլի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ:

 Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի Հանրապետության Նախագահն իրենց մտահոգությունը արտահայտեցին Երևանում տեղ գտած վերջին օրերի իրադարձությունների կապակցությամբ:

 Նորին Սրբությունը ցավով նշեց, որ երկխոսությանն ուղղված ջանքերը որևիցե դրական արդյունք չապահովեցին, և ցուցարարների ու ոստիկանության միջև տեղի ունեցավ բախում: «Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ իրավիճակը շուտափույթ հանդարտվի և վերականգնվի կյանքի բնականոն ընթացքը», — ասաց Հայոց Հայրապետը` հավելելով, որ Մայր Աթոռի կողմից եկեղեցականներ ներգրավված են այս գործընթացների մեջ՝ ջանքեր գործադրելու` կանխելու բախումները և դրանց ծանր հետևանքները:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Արցախի Նախագահի կողմից ընդգծվեց, որ անթույլատրելի են տեղ գտած երևույթները, որոնք խաթարում են ազգային միաբանությունը և այդպիսով վտանգում անվտանգությունը Արցախի և հայրենի սահմանների:

Արձանագրվեց, որ կենսական անհրաժեշտություն է երկրում ներքաղաքական կայունության պահպանումը և երկխոսության միջոցով խնդիրների հանգուցալուծումը:

22 1 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արցախի Նախագահի հետ

22 2 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արցախի Նախագահի հետ

22 3 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արցախի Նախագահի հետ

22 4 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արցախի Նախագահի հետ