Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Արարատի մարզի ուխտավորների հետ (նկարներ)

05.03.08 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց  Արարատի մարզի ուխտավորների հետ (նկարներ)

 Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արարատի մարզի Արարատ, Արտաշատ և Վեդի համայնքների ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանի և առաջանորդությամբ Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Թաթուլ քահանա Գասպարյանի, Արարատի Ս. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Դավիթ քահանա Սահակյանի և Վեդիի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ  Տ. Հովակիմ քահանա Հարությունյանի:

 Ուխտավորները Մայր Աթոռ էին ժամանել շնորհավորելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին օծման ու գահակալության 20-ամյակի առիթով և ստանալու Նորին Սրբության օրհնությունը:

 Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո քահանա հայրերը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ներկայացրեցին իրենց համայնքների ուխտավոր հայորդիներին:

 Վեհափառ Հայրապետը, իր հայրական օրհնությունը բաշխելով ուխտավորներին,  հորդորեց հավատարիմ մնալ ավանդական ընտանեկան արժեքներին, նախանձախնդրությամբ պահպանել ազգային-հոգևոր ավանդույթները և զորանալ Սուրբ Էջմիածնով:  Նորին Սրբությունը փաստեց, որ Եկեղեցին զորեղ է իր հավատացյալներով, եկեղեցական կյանքում նրանց ներգրավվածությամբ, ինչի վառ վկայությունն են դեպի Մայր Աթոռ ուխտագնացությունները:

 Հայոց Հովվապետը նաև պատգամեց հավատացյալ հայորդիներին ապրել ավետարանական պատվիրաններով, բարի գործերով զորացնել նախնյաց սուրբ հավատքը, աստվածային սիրով շաղախել իրենց քրիստոնեական ընթացքը, որպեսզի հասարակական կյանքում տեղ չգտնեն անընդունելի երևույթները:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուխտավորներին մաղթեց, որ Աստծո օրհնության ներքո միշտ  լինեն զորեղ և հարատև՝ սիրո մեջ:

05.03.01 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց  Արարատի մարզի ուխտավորների հետ (նկարներ)05.03.02 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց  Արարատի մարզի ուխտավորների հետ (նկարներ)05.03.03 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց  Արարատի մարզի ուխտավորների հետ (նկարներ)05.03.04 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց  Արարատի մարզի ուխտավորների հետ (նկարներ)05.03.06 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց  Արարատի մարզի ուխտավորների հետ (նկարներ)05.03.07 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց  Արարատի մարզի ուխտավորների հետ (նկարներ)05.03.08 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց  Արարատի մարզի ուխտավորների հետ (նկարներ)