Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Շվեյցարիայի Կարմիր խաչի ներկայացուցիչներին

shved karmir 14 2 1 880x660 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց  Շվեյցարիայի Կարմիր խաչի ներկայացուցիչներին

 Մայիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շվեյցարիայի Կարմիր խաչի ներկայացուցիչներին՝ ուղեկցությամբ Հայաստանում Շվեյցարական Կարմիր խաչի ներկայացուցիչ Ջինա Սարգիզովայի:

 Իր գնահատանքը հայտնելով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին աշխարհի տարբեր երկրներում մարդասիրական օրհնյալ գործունեություն ծավալելու համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունեց կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագերը և կարիքի մեջ գտնվող անձանց ցուցաբերվող աջակցությունը:

 Այս առիթով Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց Մայր Աթոռի կողմից նախաձեռնված նույնաբնույթ բարեգործական և սոցիալական ծրագրերին, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների հետ ձևավորված գործակցությանը:

 Ամենայն Հայոց Կաթողիկոսը Կարմիր խաչի ներկայացուցիչների ուշադրությանը հանձնեց նաև 2018 թ. ամռանը Ադրբեջանի տարածքում անհայտ պայմաններում հայտնված Հայաստանի Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու խնդիրը` տեղեկացնելով նաև Մայր Աթոռի կողմից այդ ուղղությամբ գործադրվող ջանքերը:

 Վերջում Հայոց Հայրապետը Կարմիր խաչի ներկայացուցիչներին մաղթեց արդյունավոր առաքելություն Հայաստանում:

shved karmir 14 2 1 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց  Շվեյցարիայի Կարմիր խաչի ներկայացուցիչներինshved karmir 14 2 2 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց  Շվեյցարիայի Կարմիր խաչի ներկայացուցիչներին