Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Ֆրեզնոյի համալսարանի Հայագիտության ամբիոնի ուսանողներին

Frezno 10 2 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Ֆրեզնոյի համալսարանի Հայագիտության ամբիոնի ուսանողներին

 Հունիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆրեզնոյի պետական համալսարանի (ԱՄՆ) Հայագիտության ամբիոնի 1-4 կուրսերի  մի խումբ ուսանողների` ուղեկցությամբ ամբիոնի վարիչ դոկտոր Բարլոու սարկավագ Տեր-Մկրտչյանի:

Հանդիպմանը Բարլոու սարկավագը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ համալսարանի ավելի քան քսանհինգ հազար ուսանողից հինգ հարյուրը հայ են, իսկ Հայագիտության ամբիոնի դասերին տարեկան մասնակցում է շուրջ հարյուր հիսուն ուսանող: Պրն. Տեր-Մկրտչյանն ընդգծեց, որ ամեն անգամ, երբ գալիս է Հայաստան, անպայման այցելում է Մայր Աթոռ, որպեսզի լիցքավորվի ու ներշնչվի և այդ նույն ներշնչումը փոխանցի իր ուսանողներին, որ զգան, թե որքան զորեղ է Հայաստանյաց Եկեղեցին և ինչպիսի կարևոր դեր է խաղում հայոց կյանքից ներս:

Այնուհետև համալսարանականներին ողջունեց Գարեգին Բ. Կաթողիկոսը` ամենքին բերելով իր հայրական սերն ու օրհնությունը: Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Բարլոու Տեր-Մկրտչյանին՝ հայ երիատասարդներին հայրենիքի հետ մշտապես կապելու, նրանց հայկական ոգի, շունչ ու կրթություն փոխանցելու համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը երիտասարդներին պատգամեց լինել ժրաջան և ուսումնատենչ, որպեսզի ապագայում, ուր էլ որ բնակվեն, իրենց նվիրյալ ու արդյունավետ ծառայությունը բերեն հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն: Վեհափառ Հայրապետը խմբին մաղթեց բարի կեցություն հայրենիքում` շրջելու պատմամշակութային տարբեր վայրերով, հիանալու դարավոր սրբավայրերով և վայելելու ժողովրդի ջերմությունն ու հյուրընկալ ոգին:

10 3 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Ֆրեզնոյի համալսարանի Հայագիտության ամբիոնի ուսանողներին10 4 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Ֆրեզնոյի համալսարանի Հայագիտության ամբիոնի ուսանողներին10 5 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Ֆրեզնոյի համալսարանի Հայագիտության ամբիոնի ուսանողներին10 6 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Ֆրեզնոյի համալսարանի Հայագիտության ամբիոնի ուսանողներին10 7 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Ֆրեզնոյի համալսարանի Հայագիտության ամբիոնի ուսանողներինFrezno 10 2 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Ֆրեզնոյի համալսարանի Հայագիտության ամբիոնի ուսանողներինFrezno 10 1 - Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունեց Ֆրեզնոյի համալսարանի Հայագիտության ամբիոնի ուսանողներին