Ամեն մարդ կյանքում ձգտում է ունենալ երեք կարևոր արժեքներ՝ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ

Chmartutyun 880x660 - Ամեն մարդ կյանքում ձգտում է ունենալ երեք կարևոր արժեքներ՝ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ

Ամեն մարդ կյանքում ձգտում է ունենալ երեք կարևոր արժեքներ՝ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ, ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ:
ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ իբրև մարդու խոսքի ու գործի միջև ճշտություն, կոչվում է ճշմարտախոսություն, անկեղծություն կամ ուղղամտություն: Արդարև Սուրբ Գիրքը վկայում է, թե Աստված ակունքն է ամեն ճշմարտության:

 Ամեն մարդ, ուր որ էլ ապրի, ինչ պայմաններում էլ, որ լինի, պարտավոր է իր կյանքի օրինակով ու իր խոսքի վկայությամբ ցույց տալու ճշմարտությունը, պարկեշտությունն ու անկեղծությունը:

 Բարոյական գեղեցկությունը և բարիքի գործադրությունը ընկերակցում են ճշմարտությանը: Այս պատճառով Աստծու պատկերով ստեղծված մարդը Նրա հետ ճշմարտության կապը արտահայտում է նաև իր գեղարվեստական գեղեցկությամբ: Այս ուղղությամբ արվեստը ճշմարիտ է և գեղեցիկ, երբ իր ծնունդով համապատասխանում է հատուկ կոչման, որ է՝ հավատքով ու երկրպագությամբ հիշել և փառավորել Աստծու գերակա խորհուրդը: Այն գեղեցկությունն է վսեմ անտեսանելի ճշմարտության, սիրո ու պայծառությունը Աստծու փառքի: Արվեստը ձգտում է Աստծու անհուն գեղեցկության և օժանդակելու մարդկային հոգիների դարձը դեպի Աստված:

 Ուրեմն ճշմարտությունը, բարությունն ու գեղեցկությունը իրար հետ կապված են և կախում ունեն իրարից:

 Այս պատմությունը արվեստի ուժի մասին է, որն անշուշտ կապված է Աստծու զորության հետ: Բանաստեղծը առանց Աստծու ներշնչման, չի կարող գլուխգործոցներ ստեղծել: ՆՐԱ ՆԵՐՇՆՉՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ` ԱՍՏՎԱԾ Է: Առանց Աստծու, բանաստեղծի միտքը չի կարող լուսավորվել; ՆՈՒՅՆԻՍԿ ԲՌՆԱԿԱԼՆԵՐԸ ԱՍՏԾՈՒ ԶՈՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ ԾՆԿԻ ԵՆ ԳԱԼԻՍ, ԱՅՍ ՊԱՐԱԳԱՅԻՆ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՀԱՖԻԶԻ ՄԻՋՈՑՈՎ; ԿԱՐԴԱՑԵ’Ք ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԿԶԳԱՔ, ԹԵ ԱՍՏՎԱԾ ԻՆՉՔԱ~Ն ՈՒԺԵՂ Է:

ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՎԱՐԴԵՐԸ

 Այս պատմությունը Պարսկաստանի հայտնի բանստեղծներից մեկի` ՀԱՖԻԶԻ ՄԱՍԻՆ Է: Նա հրաշալի վարդերի պարտեզ ուներ և ամեն օր մի աղջիկ մի փունջ վարդ էր գողանումՙ վաճառում և խնամում էր մի հիվանդ կնոջ: Հաֆիզը զայրանում է, սակայն հետևելովՙ տեսնում է աղջկա բարի գործը, գնահատում է նրան ու որդեգրում, քանի որ աղջիկը որբ էր:

 Որոշ ժամանակ հետո լուր է տարածվում, թե Լենկթեմուրը արշավում է Պարսկաստանի վրա: Նա ավերելով գալիս ու շրջապատում է Շիրազ քաղաքը: Պարզվում է, որ այդ արյունարբուն ծանոթ լինելով Հաֆիզի բանաստողծություններին, սիրում էր դրանք: Լենկթեմուրը ոչ մի խնդրանք հաշվի չառնելով պատրաստվում էր հրաման տալու, որ երկրի երեսից ջնջեն Շիրազ քաղաքը: Մեկ կողմում կանգնած էին անվանի քաղաքացիները, որոնք խնդրում էին խնայել քաղաքը, հարկ վերցնել, ինչքան իր ցանկությունն է; Այնտեղ էր նաև բանաստեղծ Հաֆիզը: Սակայն Լենկթեմուրը անդրդվելի էր: Հանկարծ աղջիկը դիմում է ծերունուն ու խնդրում, որ ինքը դիմի նրան: Ծերունին ու աղջիկը մոտենում են բռնակալին. — Ո՞վ է այդ ծերունին,- հարցնում է Լենկթեմուրը:
— Բանաստեղծ Հաֆիզն է.- պատասխանում է աղջիկը:
Լենկթեմուրի դեմքը մեղմանում է: Նրա աչքերն այնպես սպառնալից չէին: Տիրում է մի րոպեաչափ լռություն: Վերջապես բռնակալն ասում է,
— Հաֆիզ, ես վաղուց էի ուզում քեզ տեսնել: Ամբողջ աշխարհում ես և դու ենք մեծ դու քո բանստեղծություններով, ես իմ հաղթություններով: Մի բան կարդա ինձ համար:
Այլայլված բանաստեղծը չէր իմանում ի՞նչ ընտրեր: Այդ ժամանակ փոքրիկ Դանիան շշնջում է,
— Թո’ղ վարդը իր թփին,,,
Հաֆիզը հասկանում է աղջկա միտքը, ուժ է առնում ու սկսում,
— «Թո’ղ վարդը իր թփին: Եթե քաղվի նա կմեռնի, և դու չես տեսնի նրա գեղեցկությունը և հոտը չես առնի: Թո’ղ վարդը իր թփին: Մի՞թե դու չես կարող չքաղած հիանալ նրանով: Թո’ղ’ վարդը իր թփին: Եթե չքաղես’ քեզ համար կասեն’ դու իմաստուն ես, դու ողորմած ես: Բայց եթե քաղես’ կասեն, որ քո ձեռքերը վայրագ են և քո սիրտը անողորմ: Թո’ղ վարդը իր թփին»:
Բանաստեղծը լռում է:
— Քո բանաստողծությունը ինձ դուր է գալիս, Հաֆիզ,- ասում է Լենկթեմուրը, բայց քո խորհուրդը ինձ համար չէ: Ես նրանցից չեմ, որոնք բավականության համար են վարդ քաղում:
Հաֆիզը բարձրացնում է ձեռքը և ցույց տալիս Շիրազը ու ասում,
— Հիշիր, հաղթողդ, որ այս քաղաքը Պարսկաստանի վարդն է:
Լենկթեմուրը շրթունքները կծում է: Նա սկզբում գրգռված էր երևում, բայց մի քիչ մտածելուց հետո, ձայն է տալիս իր զորքին,
— Մնացե’ք այստեղ, գիշերեցե’ք պատերի տակ:
Զորքը քաղաք չի մտնում:
Լենկթեմուրը միայն ինքն է մտնում քաղաք և այն առնում իր հպատակության տակ:
Շիրազն անվնաս է մնում, շնորհիվ բանաստեղծ Հաֆիզի:

Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան