Ամանորի գիշերը կկատարվի Հանրապետական մաղթանք և նռնօրհնեքի արարողություն

nrorhneq - Ամանորի գիշերը կկատարվի Հանրապետական մաղթանք և նռնօրհնեքի արարողություն

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, դեկտեմբերի 31-ին` ժամը 24:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և բոլոր եկեղեցիներում, կկատարվի Հանրապետական մաղթանք և նռնօրհնեքի արարողություն:

Նռնօրհնեքի համար նախատեսված նուռն այս տարի Մայր Տաճարին ընծայել են ԼՂՀ իշխանությունները:

Սիրով հրավիրում ենք մեր ժողովրդին մասնակցել Հանրապետական մաղթանքին և նռնօրհնեքին: