Ագապե

Agape 2 - Ագապե

«Ագապե» հունարեն նշանակում է սեր, ինչպես նաեւ սիրո հացկերույթ, ընթրիք:
Առաջին քրիստոնյաները հաճախ հավաքվում էին ընթրիքի, որի ընթացքում, ի նշան փոխադարձ եղբայրական սիրո, խաղաղության համբույր էին տալիս միմյանց եւ հաղորդվում օրհնված հացով ու գինով: Այս ընթրիքները վառ էին պահում խորհրդավոր ընթրիքի հիշատակը:
Հետագայում, երբ քրիստոնեությունն ընդունվեց պաշտոնապես, Եկեղեցին ագապեն առանձնացրեց սուրբ հաղորդության խորհրդից, որն արդեն իրագործվում էր ոչ թե սեղանի շուրջ նստած, այլ եկեղեցում՝ պատարագի արարողության ժամանակ: Պատարագից հետո հավատացյալները դարձյալ սեղան էին նստում սիրո ընթրիքի, սակայն արդեն՝ ոչ թե սուրբ հաղորդության խորհրդով, այլ ջերմ մթնոլորտում միմյանց հետ հաղորդակցվելու համար:

Այլ նյութեր