2021-2022 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելություն Գևորգյան հոգեւոր ճեմարանում

 Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանը (Աստվածաբանական համալսարան) հայտարարում է 2021-2022 ուստարվա առկա ասպիրանտուրայի ընդունելություն «Աստվածաբանություն» մասնագիտությամբ (թվանիշը՝ ԻԵ.00.01):

ԳՀՃ ասպիրանտուրա կարող են ընդունվել մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան ունեցողները:
 Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի դիմումը լրացվում է ԳՀՃ քարտուղարությունում՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.
1. ինքնակենսագրություն, անձնագրի պատճեն և 3 լուսանկար (3×4 չափսի),
2. մկրտության վկայական,
3. բակալավրի և մագիստրոսի դիպլոմների ու դրանց միջուկների պատճենները,
4. օտար լեզու, նաև ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը.
1) Անգլերեն — «TOEFL» (iBT)՝ 46 և «IELTS»՝ 5.5 միավոր,
2) Ֆրանսերեն — «TCF»` 200 միավոր,
3) Գերմաներեն — «on DaF»՝ 60 միավոր,
4) Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ – 25 միավոր:
5. Աստվածաբանական գիտությունների շրջանակներում գրավոր գիտական աշխատանք (հրատարակված կամ անտիպ, pdf կամ word ձևաչափով):
Ասպիրանտուրայի դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2021թ. օգոստոսի 16-ից սեպտեմբերի 18-ը՝ երկուշաբթիից շաբաթ, ժամը 10:00-16:00:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Գևորգյան Հոգևոր Ճեմարանի ասպիրանտուրայի բաժին.
հեռախոս՝ (+374 77) 402026
էլ. հասցե՝ gevorgianseminary@gmail.com

Այլ նյութեր