Քրիստոնեության առաջին երեք դարերի պատմությունն առանձնանում է քրիստոնյաների նկատմամբ հալածանքներով: Անկյունադարձային է 303թվ.-ը, երբ Հռոմի Դիոկղետիանոս կայսեր հրովարտակով քրիստոնեությունն արգելվում է, հալածանքներն ավելի են ուժգնանում: Քրիստոնեություն ընդունած դեռատի Վարվառայի հայրը, որ պետական պաշտոնյա էր, ոչ միայն դստերն առաջնորդում է դատարան, այլև խնդրում, որ նահատակությունը կատարվի անձամբ իր ձեռքով…
Վարվառայի մասունքները սփռվում են աշխարհով մեկ, դրանց վրա զորավոր սրբավայրեր կառուցվում: Հայաստանում Ս. Վարվառայի ամենահայտնի սրաբավայրը Արայի լեռան վրա կառուցված Ծաղեկվանքի ուխատատեղին է: