Մարդկանց մեծ մասի կյանքը վազք է դեպի սատանան և փախուստ Աստծուց: Որպեսզի մարդը կարողանա փախչել Աստծուց, պետք է սպանի ինքն իր հոգին, որ ստեղծված է Աստծո պատկերով, Աստծո կողմից և Աստծո համար: Բայց որովհետև հոգին անմեռ ու անմահ է, ուրեմն մարդը չի կարող փախչել Աստծուց, որ մարդուց պահանջում է Իր տված հոգին: Եթե ապրել ենք ուզում, ինչպե՞ս կարող ենք փախչել «Ես եմ կյանքը» հայտարարողից: Եթե կորչելուց ենք վախենում, ինչո՞ւ Փրկչին չենք դիմում: Եթե ապավեն ու պաշտպան ենք որոնում, ինչո՞ւ ենք աշխատում Աստծո թևերի տակից դուրս գալ: Եթե մեր փնտրածը հաղթանակն ու խաղաղությունն է, դրանք Հիսուսի մոտ կգտնենք:
Վաղինակ Ծ. Վրդ. Մելոյան
“Ամենօրյա աճում Աստծո խոսքով” գրքից
Աղբյուր՝ facebook.com/david.antonyan.81/posts/976952589061126